Անա Կառոլինա Լաննես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Կառոլինա Լաննես
Ծնվել էմայիսի 11, 2000(2000-05-11) (23 տարեկան)
ԾննդավայրSapucaia do Sul, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Անա Կառոլինա Լաննես (բրազ.-պորտ.՝ Ana Karolina Lannes, մայիսի 11, 2000(2000-05-11), Sapucaia do Sul, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Կառոլինա Լաննեսը ծնվել է 2000 թվականի մայիսի 11-ին Սապուկայա դու Սուլում (Ռիու Գրանդի դի Սուլ նահանգ)։ Դստեր ծնվելուց չորս տարի անց մայրը հանկարծամահ է եղել, և աղջկա խնամակալության համար երկար ժամանակ պայքարել է նրա հարազատ քեռին՝ Ֆաբիոս Լոպեսը։ Նա չէր թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և պատրաստվում էր դաստիարակել Անա Կառոլինա Լանին՝ սիրելի ամուսնու Ժաոա Պաուլո Աֆոնսոյի հետ։

2007 թվականին կատարել է իր նորամուտը կինոյում՝ նկարահանվելով «Երկու դեմք» (Duas Caras) մելոդրամայում, իսկ մեկ տարի անց Globo հեռուստաընկերությունը կրկին հրավիրել է նրան՝ նկարահանվելու «Քարե շուկա» (Ciranda de Pedra) ֆիլմում։

2012 թվականին Անա Կառոլինա Լաննեսի անունը հայտնի է դարձել հանրության լայն շրջանակներին, երբ էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ «Բրազիլիայի պողոտա» (Avenida Brasil) բազմասերիանոց նախագիծը։ Երիտասարդ դերասանուհին կատարել է Ագաթայի՝ Կարմինինի (Ադրիանա Էստևես) և Թայֆունի (Մուրիլու Բենիսիու) դստեր դերը։ Անա Կառոլինա Լաննեսի հերոսուհին խնդիրներ ունեցող դեռահաս է, որն ունի ցածր ինքնագնահատական։ Մայրն անընդհատ ասում է նրան, որ նա տգեղ է, և շատ քիչ մարդիկ գիտեն, որ իրականում Ագաթան շատ տաղանդավոր է, ունի խոհարարական լավ ունակություններ։ Նա վաղուց սիրահարված է տեղացի հմայիչ ռեփեր Դարկսոնին[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի պողոտա/ Avenida Brasil (սերիալ, 2012) — Ագաթա Արաուխո
  • Նոր ժամանակներ / Tempos Modernos (սերիալ, 2010) — Մարիա Էուխենիա
  • Քարե շուկա / Ciranda de Pedra (սերիալ, 2008) — Լինդալվա
  • Երկու դեմք / Duas Caras (սերիալ, 2007—2008) — Սոֆիա
  • Իմ մայրը ընտանիքի մի մասն է - Ֆիլմ / Minha Mãe É uma Peça — O Filme — Մարսելինա[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Atriz Ana Karolina Lannes na Barra da Tijuca». Abril. {{cite web}}: Unknown parameter |titul= ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  3. http://www.vokrug.tv/person/show/Ana_Karolina_Lannes/
  4. CLICRBS (24 de junho de 2013). «Ana Karolina Lannes viverá personagem gulosa no filme 'Minha Mãe É Uma Peça'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 26 de junho de 2013-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]