Անատոլի Ռոմանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ռոմանովիչ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անատոլի Վլադիմիրովիչ Ռոմանովիչ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1979(1979-09-09)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Սալիգորսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186
Քաշ 80
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1995—1998 Ռուսաստան ՍԴՅՈՒՍՇՈՐ-2 (Նովգորոդ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2000 Ռուսաստան Օազիս 66 (1)
2000—2004 Ռուսաստան Դինամո 137 (5)
2005 Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 35 (2)
2006—2007 Ռուսաստան Շինիկ 23 (0)
2007—2009 Ռուսաստան Թերեք 30 (2)
2009—2010 Ռուսաստան Կրասնոդար 18 (0)
2010—2011 Ռուսաստան Բալտիկա 45 (0)
2012—2013 Ռուսաստան ՍԿԱ Էներգիա 24 (3)
2013—2014 Ռուսաստան Լուչ Էներգիա 30 (2)
2014 Ռուսաստան ՏՍԿ 15 (0)
2015 Ռուսաստան Դոմոդեդովո 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անատոլի Վլադիմիրովիչ Ռոմանովիչ (սեպտեմբերի 9, 1979(1979-09-09)[1], Սալիգորսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան[2]։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանովիչը ծնունդով Բելառուսական ԽՍՀ-ի Մինսկի մարզի Սոլիգորսկ քաղաքից է, սակայն ծնողների խորհրդով 15 տարեկանում տեղափոխվել է Նովգորոդ՝ տատիկի մոտ։ Ընդունվել է էլեկտրո-մեխանիկական քոլեջ, միաժամանակ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Նրա առաջին մարզիչը եղել է Վալերի Չուգունովը։ Մեծ ֆուտբոլում դեբյուտը կայացել է 1997 թվականին Սիրողական թիմերի հյուսիսարևմտյան լիգայում ՍԴՅՈՒՍՇՈՐ-2 (Նովգորոդ) թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է «Օազիս»։ 2000 թվականի աշնանը ակումբը հաջողությամբ հանդես է եկել Ռուսաստանի Գավաթի խաղարկությանը, հասել է մինչև 1/16 եզրափակիչ, ուր, միայն լրացուցիչ տրված ժամանակում, 1:2 հաշվով զիջել է «Անժի»-ին, որից հետո Ռոմանովիչը տեղափոխվել է մեկ այլ մախաչկալյան ակումբ՝ «Դինամո»։ 2005 թվականին խաղացել է Նալչիկի «Սպարտակ»-ում։ 2006 թվականին տեղափոխվել է «Շինիկ»։ 2007 թվականի կեսերին համալրել է «Թերեք»-ի կազմը[3]։ 2009 թվականին վարձակալական իրավունքով խաղացել է «Ռուսաստանի ՆԳՆ» ակումբում։ Այն բանից հետո, երբ մայրաքաղաքային ակումբը դուրս է եկել մրցությունից, տեղափոխվել է «Կրասնոդար»[4]։ 2010 թվականից հանդես է եկել «Բալթիկա»-ի կազմում։ 2012 թվականից Հեռավոր Արևելքում խաղացել է «ՍԿԱ-Էներգիա» և «Լուչ-Էներգիա» ակումբների կազմում, վերջինում եղել է թիմի կապիտանը։ 2014 թվականի օգոստոսի 12-ին դարձել է ՏՍԿ-ի մարզիկ։ 2015 թվականին հանդես է եկել «Դոմոդեդովո»-ի կազմում, ձմռանն ավարտել է իր կարիերան[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին դիվիզիոնի արծաթե մեդալակիր (2)՝ 2005, 2007
  • Ֆուտբոլային Ազգային Լիգայի գավաթակիր՝ 2014
  • Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտու հաղթող՝ 2003
  • Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտու արծաթե մեդալակիր՝ 2002

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնայի՝ ապագա կնոջ հետ ծանոթացել է Նովգորոդում։ 2008 թվականի սեպտեմբերի 8-ին նրանք որդի են ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. По признанию Романовича, сам он появился на свет 7 сентября 1979 года, но в свидетельстве о рождении, выданном его родителям в белорусском Солигорске, поставили дату рождения двумя днями позже.
  3. Бывший защитник «Терека» перешёл в ФК «МВД России»
  4. Анатолий Романович перешёл в «Краснодар»
  5. Футбольная премьера № 3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]