Անատոլի Շչելկունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Շչելկունով
 
Կրթություն՝ Տոմսկի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1945(1945-11-14) (78 տարեկան)
Ծննդավայր Պետրոպավլովսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ

Անատոլի Շչելկունով (ռուս.՝ Анато́лий Ви́кторович Щелкуно́в, նոյեմբերի 14, 1945(1945-11-14), Պետրոպավլովսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է բուլղարերենին, գերմաներենին և անգլերենին։

1985 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1985-1991 թվականներ՝ Բուլղարիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1991-1992 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի դիվանագիտական ղեկավար աշխատողների կատարելագործման կուրսերի լսորդ։
  • 1994-1997 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1997 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2002 թվականի մայիսի 13-ը Թուրքմենստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2005-2009 թվականներ՝ Վառնայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի մարտի 6)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի հունիսի 8)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]