Անատոլի Շիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Շիյան
Ծնվել էմարտի 23 (ապրիլի 5), 1906
ԾննդավայրԲորիսովկա, Grayvoronsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1989
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Անատոլի Շիյան (ուկրաիներեն՝ Шиян Анатолій Іванович, մարտի 23 (ապրիլի 5), 1906, Բորիսովկա, Grayvoronsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, դրամատուրգ, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Շիյանը ծնվել է 1906 թվականին Բելգորոդշչինայի մարզի Բորիսովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1924 թվականից աշխատել է որպես սանիտար, ապա Բորիսովկայի հիվանդանոցում եղել է դեղավաճառ։ 1925-1929 թվականներին սովորել է Կիևի անտառատեխնիկական ինստիտուտում։ 1928 թվականին տպագրվել է «Մոլոդնյակ» ամսագրում։ Եղել է Ուկրաինայի գրողների կոմերիտմիության «Մոլոդնյակ» գրական կազմակերպության անդամ։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ 1943 թվականից եղել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Սաբուրովի պարտիզանական միավորման կազմում։ Կիևում բնակվել է գրողների համար նախատեսված «Ролит» տանը[1][2]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1989 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չեմ հանձնվում», 1942
  • «Իսկական երջանկություն», 1948
  • «Կազաչոկը», 1949
  • «Հաղթողները», 1950
  • «Մարիանա»
  • «Մայիսյան գիշերներ», 1953
  • «Արագիլներ», 1957
  • «Մագիստրալ», 1934
  • «Ամպրոպ», 1936

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամպրոպ» վեպի և «Կոտիգորոշեկ» հեքիաթի սյուժեներով Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Գոլովկոյի անվան գրական մրցանակ, 1980
  • Հայրենական պատերազմի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Չեխոսլովակիայի «Մարտական խաչ» մեդալ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևում գործում է գրողի տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. Անատոլի Շիյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]