Անաստասիա (առանձնատուն, Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա
«Անաստասիա» առանձնատան պատմական տեսքը
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Քարտեզ
Քարտեզ

«Անաստասիա» առանձնատուն (ռուս.՝ Вилла «Анастасия»), շքատուն Ղրիմի Յալթա քաղաքում։ Կառուցվել է 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Նիկոլայ Կրասնովի նախագծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին «Անաստասիա» շքատան նախագիծը մշակել է Լիվադիական թագավորական պալատի հեղինակ, յալթացի հայտնի ճարտարապետ Նիկոլայ Կրասնովը։ Ճարտարապետը կատարել է կայսր Նիկոլայ II-ի պատվերը, իսկ շքատունը նախատեսված էր կայսրի դստեր` Անաստասիայի համար։ Առանձնատան շինարարությունն ավարտվել է 20-րդ դարի սկզբին և թագավորի դստեր պատվին այն կոչվել է «Անաստասիա» շքատուն[2]։

Ներկա պահին առանձնատունը «դուրս է բերված ճարտարապետական հուշարձանի կարգավիճակից», այսինքն` այն կարող է վերակառուցել առանց հատուկ թույլտվության։ Տունը գտնվում է այն նույն հողակտորի վրա, որտեղ կայսրը որդու` Ալեքսեյի համար կառուցել է ևս մեկ տուն (այժմ այս առանձնատունը պատկանում է ուկրաինացի մի ազդեցիկ քաղաքական գործչի)։ Ընդհանուր տարածքը անօրինականորեն ցանկապատված է[2]։

Տան ներկայիս սեփականատերը վերականգնման ժամանակ չի պահպանել շինության պատմական տեսքը, և շենքն արտաքնապես շատ է փոխվել. պատշգամբները և ծածկապատշգամբը վերափոխվել են բնակելի սենյակների։ Ճարտարապետության նախկին «թեթևությունն» այլևս չկա, և շքատունը քիչ է հիշեցնում Կրասնովի ստեղծագործությունը[2]։

Ռոմանովների նախկին թագավորական ընտանիքին պատկանած տունը գտնվում է Յալթայում, Պոլիկուրովսկի բլրի արևելյան կողմում[2]։

«Անաստասիա» առանձնատունը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին այստեղ նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Հանգստացողների կյանքից» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1981 թվականի ապրիլին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Вилла «Анастасия»».