Անահիտ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Գաբրիելյան
Ծնվել էմարտի 5, 1983(1983-03-05) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի

Անահիտ Գաբրիելյան (մարտի 5, 1983(1983-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Գաբրիելյանը ծնվել է 1983 թվականի մարտի 5-ին Երևան քաղաքում[1]։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 2001-2005 թվականներին ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռուս-դերասանական բաժնում։ 2005 թվականին որպես դերասանուհի աշխատանքի է անցել Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

2009 թվականին նկարահանվել է «Տաքսի, էլի լավա»[2][3], 2013 թվականին՝ «Ангелова кукла» ֆիլմերում։ 2009 թվականին սովորել է Մոսկվայում՝ «Նիկիտա Միխալկովիի ամառային կինոակադեմիա» 1-ամսյա դերասանական դպրոցում։ 2011 թվականին Մոսկվայում մասնակցել է «Ամառային թատերական դպրոց» նախագծին և բեմադրիչ Յանուս Վայտկուսի «Նա, ով ապտակ է ստանում» ներկայացման բեմադրությանը։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Անահիտ Գաբրիելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Anahit Gabrielyan». IMDb. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Анаит Габриелян — Актриса». КиноПоиск. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]