Անաբենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաբենա
Անաբենա
Anabaena flosaquae
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Տիպ Ցիանոբակտերիաներ
(Կապտականաչ ջրիմուռներ)
Դաս տվյալներ չկան
Կարգ Նոստոկայիններ
Ընտանիք Նոստոկայիններ
Ցեղ Անաբենա
Լատիներեն անվանում
Anabaena
St. Vincent ех Bornet & Flah, 1886


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 1100
NCBI 1163

Անաբենա (լատին․՝ Anabaena), կապտականաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Տարածված է ամենուրեք։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Մարմինը թելանման է, ուղիղ կամ ոլորված։ Առաջացնում է լորձնային կամ փառանման գաղութներ։ Ազատ լողում է ջրում։

Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» և արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների և ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։ Անաբենան Սևանա լճում առաջացնում է ջրի «ծաղկունք»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։