Այոս Նիկոլաոսի մայր տաճար (Էրմուպոլիս)
Այոս Նիկոլաոսի մայր տաճար հուն․՝ Άγιος Νικόλαος καθεδρικό | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Հունաստան, Կիկլադներ, Էրմուպոլիս |
Ճարտարապետական ոճ | Բյուզանդական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1848 թվական |
Սիրոսի Այոս Նիկոլաոսի մայր տաճար (հուն․՝ Άγιος Νικόλαος καθεδρικό), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի կղզային Էրմուպոլիս քաղաքում՝ կենտրոնական դիրք գրավող Միաուլիի հրապարակում[1]։
Բյուզանդական ճարտարապետական ոճով կառուցված հունական եկեղեցու վառ օրինակ է։ Համարվում է Էրմուպոլիս քաղաքի մայր տաճարը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այոս Նիկոլաոսի տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1848 թվականին՝ հույն անվանի ճարտարապետ Գեորգիոս Մետաքսասի նախագծմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացել են Հունաստանի դրածո թագավոր Օտտոյի կառավարման տարիներին՝ վերջինիս հովանավորությամբ և թույլատրությամբ։ Կրոնական կառույցը սրբագործված է հույն ուղղափառ եկեղեցու սուրբ Այոս Նիկոլաոսի անունով։
Ունի ճոխ ճարտարապետական նախագծում։ Երկհարկանի մոնումենտալ կառուցվածքով այս տաճարը բավականին հարուստ է սրբապատկերներով։ Եկեղեցին զարդարում է մարմարե զանգը, իոնային սյուները և այլն։
Տաճարի շինարարական աշխատանքներին մասնակցել են արտերկրի շատ հույներ, ովքեր իրենց լուման են ներդրել վերջինիս կառուցման գործում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Այոս Նիկոլաոսի եկեղեցին Սիրոսում, Հունաստան». Syros Travel Guide (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այոս Նիկոլաոսի մայր տաճար (Էրմուպոլիս) կատեգորիայում։ |