Այոս Կիրիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Այոս Կիրիկոս
հուն․՝ Άγιος Κήρυκος
Այոս Կիրիկոսի նավահանգիստը
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀյուսիսային Եգեյան կղզիներ
Նոմոս Իկարիա
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն3,511 մարդ (2011)
Խտություն47 մարդ/կմ²
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Այոս Կիրիկոս (Հունաստան)##
Այոս Կիրիկոս (Հունաստան)

Այոս Կիրիկոս (հուն․՝ Άγιος Κήρυκος), քաղաք և նախկին տարածաշրջանային միավոր Հունաստանի Հյուսիսային Եգեյան կղզիների մաս կազմող Իկարիա կղզու տարածքում[1]։

2011 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ բարեփոխումներից հետո քաղաքը Իկարիայի տարածաշրջանային միավորի մաս է կազմում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Այոս Կիրիակոսի բնակչությունը կազմում է 3511 մարդ[2]։

Քաղաքը զբաղեցնում է 74,7 կմ² տարածք (28 քառակուսի մղոն)։ Իկարիայի նոմոսի վարչական կենտրոնն է և կղզու խոշորագույն քաղաքը, որը ծառայում է նաև, որպես նավահանգիստ։ Քաղաքն անվանված է ի պատիվ արևելյան ուղղափառ եկեղեցու ամենաերիտասարդ նահատակի, ով Փոքր Ասիայում մահացել է երեք տարեկան հասակում[3]։

Քաղաքում գործում է նրան նվիրված տաճար։ Այոս Կիրիկոսում է տեղի ունենում ամենամյա «Իկարոս» մրցաշարը, որն ամեն տարի տեղի է ունենում հուլիս ամսին։

Այոս Կիրիկոսի տեսարժան վայրերն են անտիկ դպրոցը, հնագիտական թանգարանը, ավանդական հրապարակը, մարզադաշտը, ինչպես նաև միջնադարյան եկեղեցին։ 1928 թվականին այստեղ են տեղի ունեցել համահունական Եգեյան 10-րդ սպորտային խաղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կալիկրատիսյան բարեփոխումներ Արխիվացված 2018-11-13 Wayback Machine Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (հուն.)
  2. «2001 թվականի մարդահամարի տվյալներ» (PDF) (հունարեն). Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն.
  3. Հույն ուղղափառ եկեղեցու նահատակներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այոս Կիրիկոս» հոդվածին։