Այզենշտադի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մարտինայի տաճար

Այզենշտադի թեմ (լատին․՝ Dioecesis Sideropolitana), Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմ, գտնվում է Բուրգենլանդի դաշնային նահանգում[1]։ Կենտրոնը Ավստրիայի Այզենշտադ քաղաքում է։ Այզենշտադի թեմը մտնում է Վիեննայի միտրոպոլիայի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի մայիսի 18-ին Սուրբ Աթոռը հիմնել է Բուրգենլանդի առաքելական վարչությունը՝ առանձնացնելով այն հունգարական Գյուրի և Սզոմբաթելիի թեմերից։ 1949 թվականի վերջին Բուրգենլանդի առաքելական վարչակազմը ներառվել է Վիեննայի միտրոպոլիայի կազմում։

1960 թվականի օգոստոսի 15-ին Բուրգենլանդի առաքելական վարչությունը վերափոխվել է Այզենշտադի թեմի[2]։

Ներկա իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Այզենշտադի թեմում կար 201․260 կաթոլիկ կամ Բուրգենլանդի բնակչության 70,3 տոկոսը։ Այզենշտադի թեմն ունի 172 ծխական համայնք, 80 ծխական միություն և 165 եկեղեցական մասնաճյուղ։ Սերտորեն համագործակցում են Նիգերիայի և Հնդկաստանի թեմերի հետ[3]։

Օրդինարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եպիսկոպոս Ֆրիդրիխ Գուստավ Պիֆֆլ (1922-1932),
  • Եպիսկոպոս Թեոդոր Իննիցեր (1932-1949),
  • Եպիսկոպոս Ջոզեֆ Շոյսվոլ (11.11.1949-18.01.1954),
  • Եպիսկոպոս Ստեֆան Լասլո (30.01.1954-28.12.1992),
  • Եպիսկոպոս Պաուլ Իբի (28.12.1992-9.07.2010),
  • Եպիսկոպոս Էգիդիուս Ժիֆկովիչ (9.07.2010-մինչ այժմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]