Այգու շահրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգու շահրիկ
Այգու շահրիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ենթակարգ Երգող ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Շահրիկ
Տեսակ Այգու շահրիկ
Լատիներեն անվանում
Sylvia borin
Boddaert, 1783
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563185
NCBI 73324

Այգու շահրիկ (լատ.՝ Silvia borin), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-24, 5 սմ։ Գեր է, դեղնամոխրագույն, մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Կտուցը հաստլիկ է, պոչը՝ լայն՝ ուղիղ կտրած ծայրով։ Թափահարող փետուրների ծայրերը բաց գույնի են։ Վզի կողքերը մոխրագույն են։

Վարք[խմբագրել]

Բավական երկչոտ է, բուսուտներում շարժվում է զգուշորեն։ Բնակվում է խիտ թփուտներում, սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ օրերին լսելի է արուի զրնգուն երգը, որը կրկնակի բնադրման դեպքում կարող է շարունակվել մինչև օգոստոսի սկիզբը։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ կեսից, և սկսվում է բնի կառուցումը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 75-140 մմ) չոր ցողուններից՝ ցածր թփուտներում կամ ծառերին։ Բները կառուցում են էգը և արուն՝ 6-11 օրում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը։ Դևում է 20 մմ տրամագծով, փոփոխական գուևավորմամբ ու նախշերով 4-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 11-12 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, 1-2 շաբաթ անց ձեռք են բերում թռչելու և ինքնուրույն կերակրվելու ունակություն։ Երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերը և ինքնուրույն անհատները հանդիպում են հունիսից մինչև հուլիսի վերջը, առաևձին դեպքերում՝ օգոստոսին։ Օգտակար է. ոչնչացնում է ծառերի վնասատու միջատներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png