Այգու դրախտապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգու դրախտապան
Embhor.jpg
Երգող արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Դրախտապաններ
Ցեղ Իսկական դրախտապաններ
Տեսակ Այգու դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza hortulana
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559883
NCBI 498208
EOL 1046741


Այգու դրախտապան (լատ.՝ Emberiza hortulana), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում՝ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 16-17սմ է, թևերի բացվածքը՝ 23-29 սմ։ Հասուն արուի գլուխը և կրծքի վերին մասը կանաչ-մոխրագույն են, ակնօղակը՝ դեղնավուն, բեղերը և կոկորդը՝ դեղին, մեջքը՝ խիտ խայտերով։ Մարմինը ներքևից նարնջագույն-դարչնագույն է։ Էգն ավելի խամրած է, գագաթը և կրծքի վերին մասը՝ մանր խայտերով։ Ժամանակի մեծ մասն անցկացնում է գետնի վրա։

Տարածվածություն[խմբագրել]

Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում։ Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին, ուղեկցվում է արուների միալար մեղմ երգով ու հարսանեկան զույգերի ընտրությամբ։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսի կեսից մինչև ամսվա վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին։ Բույնը գավաթաձև է՝ չոր ցողուններից։ Բնադրում է գետնին՝ թփի կամ քարի տակ քողարկված (կառուցում է էգը)։ Դնում է 20 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13 օր։ Ձագերը բնից հեռանում են 7-8-րդ կամ 9-11-րդ օրը՝ կախված միջավայրի պայմաններից։ Հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը ձեռք են բերում ազատ թռչելու ունակություն և կազմում ընտանեկան խմբեր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png