Ամրոցային կղզի (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոցային կղզի
Տեսակկղզի և հնագիտական հուշարձան
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՎիբորգ
Քարտեզ
Քարտեզ

Ամրոցային կղզի, կղզի Վիբորգի ծոցում (նախկինում՝ Վուոկսայի գետաբերանում), որի վրա 1293 թվականին կառուցվել է Վիբորգի ամրոցը։ Մինչ ամրոցի կառուցումը այն կոչվել է Վոլովի[1]։ Հետագայում կղզին երկար ժամանակ չի ունեցել պաշտոնական անվանում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Ամրոցի նեղուցում հարավ-արևելքից բաժանելով Տվերդիշ կղզին մայրցամաքից, ընդ որում Ամրոցային կղզու և ցամաքի միջև նեղուցի լայնությունը մոտ 25 մ է, իսկ Ամրոցային և Տվերդիշ կղզիների միջև՝ մոտ 100 մ։ Երկու կղզիներն էլ մայրցամաքին միացված են Ամրոցային կամրջի միջոցով, որն իրականում համարվում է երկու կամուրջ և պատնեշ։ Ամրոցի կղզու երկարությունը 170 մ է, լայնությունը՝ 122 մ[2]։ Աշխարհագրական տեսանկյունից կղզին գտնվում է Վիբորգ քաղաքի Պետրովսկի միկրոշրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 16-17-րդ դարերը Ամրոցային կղզին գտնվել է Վուոկսա գետի արևմտյան գետաբերանում։ Տեղակայված լինելով նեղուցի նեղ մասում՝ Վուոկսինսկի առևտրային ճանապարհի հատվածում, որը տանում էր Լադոգա լճի տարածքից դեպի Բալթյան ջրեր, կղզին համարվել է կարևոր ռազմավարական կետ։ Բացի այդ, կղզին հարմար է եղել պաշտպանական կառույցների կառուցման համար, նրա արևելյան մասը ժայռոտ սարահարթ է եղել, իսկ հյուսիսային մասը՝ ցածրադիր, որը հարմար է եղել տնտեսական շինությունների համար։ Այս գործոնների համադրության արդյունքում կղզին 1293 թվականին ընտրվել է որպես Վիբորգի ամրոցի հիմնադրման վայր[3]։

Ամրոցային կղզում բնակավայր գոյություն է ունեցել դեռևս ամրոցի հիմնադրումից առաջ։ 1980-ականներին գտածոների հիման վրա պեղումների ղեկավար Վ․ Ա․ Տյուլենևը կարողացել է եզրակացություն անել 11-12-րդ դարերում այդտեղ տեղակայված Կարելական կալանավայր-ապաստանի գոյության մասին, որտեղ եղել են ապրանքների պահեստներ և փոքրաթիվ պահակախումբ։ Սկզբում կղզին հաղորդակցվել է նեղուցի ափերի հետ երկու բացովի կամուրջների միջոցով։ Նեղուցի ափերը կապող առաջին ուղիղ կամուրջը, որը գտնվում է ներկայիս Ամրոցային կամրջի տեղում, կառուցվել է 16-րդ դարում։ Ցցահենարանների վրա կառուցված փայտե կամուրջը կոչվել է Աբովսկի։ Հետագայում կամուրջը մի քանի անգամ վերակառուցվել է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է լեգենդ Վեկրուտի տան տարածքում Ամրոցային կղզին Վիբորգի մայր ցամաքի հետ կապող ստորգետնյա անցումի գոյության մասին։ Լեգենդի համաձայն՝ անցումը կամ «Մատվեևի անցքը» կառուցվել է 16-րդ դարում և փակվել 1930-ականներին։ 1910 թվականին այն ուսումնասիրելու փորձերն անհաջողության են մատնվել[4]։

«Մատվեևայի անցքի» գոյության մասին հավաստի տեղեկություններ ներկայումս չկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мосты Выборга
  2. «Укрепления северо-запада России: Выборг, Копорье, Кексгольм, Старая Ладога, Псков, Изборск и др». Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  3. Кепп Е. Е. Выборг. Очерк-путеводитель. — Выборг, 1992. — С. 22.
  4. Легенды старого города // Санкт-Петербургские ведомости. —Санкт-Петербург, 12 августа 2000. — № 148 (2298). Архивировано из первоисточника 7 Մարտի 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրոցային կղզի (Վիբորգ)» հոդվածին։