Ամուսնություն (մուլտֆիլմ)
Ամուսնություն ռուս.՝ Брак | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Գարրի Բարդին |
Հնչյունավորում | Գարրի Բարդին և Իրինա Մուրավյովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1987 |
bardin.ru/f1987.htm |
«Ամուսնություն» (ռուս.՝ «Брак»), 1987 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից ստեղծված ծավալուն մուլտիպլիկացիոն ֆիլմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթության, սիրո, ամուսնության և ընտանեկան կյանքի պատմություն է, որը ներկայացվում է երկու պարանների միջոցով։ Տղամարդը Բուսյա անունով պարանն է, կինը՝ Մասյա անունով պարանը։ Հրաշալի պամֆլետ է երկու գռեհիկ մարդկանց անհոգի, անսեր ամուսնական միության մասին, որոնք տառապում են, և նրանց հետ էլ տառապում են նրանց անմեղ երեխաները։
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
- Սցենարի հեղինակ՝ Գարրի Բարդին
- Բեմադրող նկարիչ՝ Իրինա Լեննիկովա
- Օպերատոր՝ Սերգեյ Խլեբնիկով
- Մուլտիպլիկատորներ՝ Իրինա Սոբինովա-Կասիլ, Լիդիա Մայատնիկովա
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժողներ՝ Գալինա Ֆիլատովա
- Ֆիլմի վրա աշխատել են՝ Վ. Աբակումով, Օ. Մասաինով, Վ. Գրիշին, Ս. Պոպով, Պ. Գուսև, Մ. Կոլտունովը, Վ. Պետրով, Վ. Ալիսով, Ս. Զնամենսկայա
- Դերերը հնչյունավորել են՝ Իրինա Մուրավյովա, Գարրի Բարդին, Գենադի Խազանով (մեկնաբանի ձայնը հեռուստացույցով)
- Խմբագիր՝ Տատյանա Պապորովա
- Նկարահանող խմբի տնօրեն՝ Գրիգորի Խմարա
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմում հերոսները խոսում են ռուսերեն աղավաղված բառերով, սակայն նախադասությունների իմաստը հասկանալի է։ Եվ գլխավոր իմաստային տարրը դառնում է ոչ թե խոսքը, այլ հնչերանգը։ Եվ պատմության մեջ հիանաի դեր է կատարում նյութը՝ պարանները։ Նրանք միմյանց են կապվում հարսանիքի ժամանակ և յուրաքանչյուր վեճի ժամանակ ձգվելով տարբեր ուղղություններով, խեղում են միմյանց. պարանն ունի կտրվելու հատկություն։ Կերպարները համակերպվում են, և վերքը բուժվում է. պարանը կարվում է, կապվում, քորոցով ամրանում։ Սա ընտանեկան կապերի և բարոյական վիրավորանքների փոխաբերություն է[1]։
Որպեսզի նկարահանումների ժամանակ պարանը պահպանի ձևը, դրա հիմքում օգտագործել են գերմանական այրված ալյումինե մետաղալարեր, որը վերցվել է խաղալիքների ֆաբրիկայից։ Նկարահանումներից հետո ռեժիսորի մոտ մնացել է չօգտագործված մետաղալար, որն ավելի ուշ օգտագործվել է «Выкрутасы» մուլտֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Объёмная анимация Гарри Бардина Արխիվացված 2021-02-25 Wayback Machine на сайте GoodCinema.ru Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամուսնություն» մուլտֆիլմը Գարրի Բարդինի պաշտոնական կայքում
- Ամուսնություն (1987)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ամուսնություն (1987) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Брак» — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
|