Ամիսկ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիսկ
en/Amisk Lake

'
Կոորդինատներ
Երկիր Կանադա
Հայելու բացարձակ բարձրությունը 611,6 մ
Երկարություն 8 կմ
Լայնություն 0,6 կմ
Ավազանի մակերեսը 5,2 կմ²
Ծավալը 0,09 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 24,6 կմ
Ամենամեծ խորությունը 60 մ
Միջին խորությունը 24,6 մ
Ջրահավաքի մակերեսը 244 կմ²
Թափվող գետերը Ամիսկ

Ամիսկ լիճ (անգլ.՝ Amisk Lake) ` Կանադայի Ալբերտա քաղաքի կենտրոնական գավառի լիճ, գտնվում է Էդմոնտոն քաղաքից 175 կմ հյուսիս-արևելք և Բայլ գյուղից 5 կմ հյուսիս։ Կանադայի փոքր լճերից մեկն է, ամբողջ տարածքը կազմում է 5.2 քառակուսի կմ։ Ծովի մակարդակից բարձր է 611.6 մետր, տատանումները լճի մակարդակից՝ 0.13 մետր[1]։ Լիճը խորությունը հարավում 60 մ է հյուսիսում՝ 34 մ։ Այն երկար է և նեղ, տարածվում է հյուսիս-հարավով և գտնվում է Բևեր գետի ավազանի արևմտյան մասում։ Ամենամոտը լճից սնվում են արևմուտքում՝ Սկելետոն լիճը և Լոնգ լիճը՝ հարավում։ Լճի հյուսիսային վերջավորությունից հոսում է Ամիսկ նույնանուն գետը։

Լճի ափին զարգանում է տուրիզմը։ Առավել պոպուլյար է ձկների , հիմնականում՝ դեղին օկունի, հյուսիսային գայլաձկան և գետնածածանի որսը, նավարկությունը և լողը։ 1988 թվականին ձկնապաշարի ավելացման նպատակով ձվադրման ժամանակ արգելվել էր ձկների որսը։ Լիճը շրջապատված է խառն անտառներով։ Գերակշռող ծառատեսակնեն են՝ կաղամախին, ուռենին, բալասանական բարդին, եղևնին և սոճին: Շատ են ինչպես ջրային թռչունները, այնպես էլ ափամերձ թռչունները՝ հատկապես փոքր ծովածոցերում։

Լիճը թարգմանաբար նշանակում է «կուղբի լիճ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Amisk Lake». World Lakes Database - ILEC (անգլերեն) — База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Атлас озёр провинции Альберта». sunsite.ualberta.ca. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.