Ամառային երազներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային երազներ
ռուս.՝ Летние сны
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտալի Կոլցով
ԴերակատարներՆիկոլայ Տրոֆիմով, Նատալյա Ֆատեևա, Լյուդմիլա Գուրչենկո, Եվգենի Գերասիմով, Սերգեյ Մարտինսոն և Գեորգի Բուրկով

«Ամառային երազներ» (ռուս.՝ «Летние сны»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վիտալի Կոլցովն Անատոլի Սոֆրոնովի «Խոհարարուհին» (ռուս.՝ «Стряпуха»), «Խոհարարուհին ամուսնացած» (ռուս․՝ «Стряпуха замужем»), «Павлинка» եռագրության հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1973 թվականի մայիսի 21-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբանի գյուղում ապրում են երկու զույգ երիտասարդ ամուսիններ։ Սակայն գեղարվեստական ինքնագործունեության նոր գեղեցկուհի ղեկավարի ժամանումը տարաձայնություններ է առաջացնում ընտանիքներում։ Ամուսիններն սկսում են պարբերաբար գնալ ներկայացման փորձերի, որը նվիրված է Մշակույթի պալատի բացմանը։ Եվ ապա կանայք պահակին խնդրում են հետևել իրենց ամուսիններին։ Բայց ծերունին հաճախ է քնում, և, որպես կանոն, ոչ հարմար պահերին։ Ծերունական երազը խառնելով իրականության հետ՝ նա իր պատմություններով խառնաշփոթ է ստեղծում։ Անմեղ ֆլիրտը նրա երևակայության մեջ վերածվում է առևանգման ու սպանության խանդի պատճառով։ Մաշան իր երջանկությունը գտնում է կոլտնտեսության բանաստեղծ և երաժիշտ Անդրեյ Պչյոլկայի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Տրոֆիմով – Սլիվա պապ
  • Նատալյա ՖատեևաՊավլինա Ֆեոդորովնա Կոզանեց, կոլտնտեսության նախագահ (վոկալը՝ Լյուդմիլա Գուրչենկոյի)
  • Լյուդմիլա ԳուրչենկոԳալինա Դմիտրիևնա Սախնո, Պավլինա Կոզանեցի ընկերուհին
  • Վիտալի Շապովալով – Ստեպան Կոզանեց, Պավլինայի ամուսինը
  • Անատոլի Վեդյոնկին – Սերաֆիմ Չայկա, Գալինա Սախնոյի ամուսինը
  • Գալինա Ֆեդոտովա – Մաշա Չեբուկովա, թատերական ուսումնարանի շրջանավարտ, կոլտնտեսային ինքնագործունեության ղեկավար (վոկալը՝ Վալենտինա Տոլկունովայի)
  • Եվգենի Գերասիմով – Անդրեյ Պչյոլկա, հարմոնահար
  • Սերգեյ Մարտինսոն – գլխավոր հաշվապահ
  • Վիկտոր Սեմյոնով[2]կոլտնտեսական
  • Ռասմի Ջաբրաիլով – Պոպիկ
  • Գեորգի Բուրկով – Գալուշկո, ոստիկանության կապիտան
  • Օլգա Մուլինա – մատուցող «Վոսխոդ» ռեստորանում
  • Յուրի Սմիրնով – ձերբակալված «Նեչայկա»
  • Վսեվոլոդ Սոբոլև – ոստիկանության ավագ
  • Ելենա Զայցևա – թռչնաֆաբրիկայի աշխատակից
  • Տատյանա Զայցևա – թռչնաֆաբրիկայի աշխատակից
  • Գալինա Կոմարովա – թռչնաֆաբրիկայի աշխատակից
  • Իգոր Կոլոդի – Վասյատկա, երիտասարդ խուզարկու
  • Ալեքսեյ Զայցև – կոնֆերանսյե (լուսագրերում նշված չէ)
  • Ելենա Վոլսկայա – տիկին (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Սմորչկով – հեռուստադիտող (լուսագրերում նշված չէ)
  • Զոյա Իսաևա – հանդիսատես (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Պոգոդին – այցելու «Վոսխոդ» սրճարանում (լուսագրերում նշված չէ)
  • Վալերի Լեոնտև – ճանապարհային ոստիկանության տեսուչ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանսող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Սոֆրոնով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիտալի Կոլցով
  • Բեմադրող օպերատոր՝ Իգոր Մելնիկով
  • Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Ստեպանով
  • Կոմպոզիտոր՝ Բոգդան Տրոցյուկ[1]
  • Ֆիլմի տնօրեն՝ Գարրի Գուտկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ամառային երազներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. 2,0 2,1 «Ամառային երազներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Милюков С. Внимание! Съёмка…: о художественном фильме «Летние сны» // Советская Кубань. — 1971. — 7 июля.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]