Ամանորը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորը Բուլղարիայում

Տոնվում էԲուլղարիա
Ավանդույթներխաղեր, գուշակություններ, համբույր մթության մեջ

Ամանորը Բուլղարիայում, տոն, որը Բուլղարիայում՝ ըստ Գրիգորյան օրացույցի, նշվում է դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին։ Բուլղարիայում Նոր Տարին ավանդության համաձայն նշում են տունը։ Եթե տանը կա երեխա, ապա նա կանգնում է Նոր Տարվա տոնածառի մոտ և հյուրերի համար Նոր Տարվա երգեր է երգում։ Չնայած նրան, որ Բուլղարիան ուղղափառ երկիր է, Նոր տարին այնտեղ նշում են Գրիգորյան օրացույցի ժամանակագրությամբ, ի տարբերություն Ռուսաստանի։

Տոնի բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Տարվա նախաշեմին Բուլղարիայում նշվում է Սուրբ Բարսեղ Կեսարացիի տոնը կամ ավելի հայտնի է այն ինչպես «Սուրվակի»։ Որպեսզի Բուլղարիայում մարդիկ նշեն Նոր տարին, նրանց մոտ ընդունված է ամբողջովին նոր շորեր հագնել։

Նոր տարվա ընթրիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Ռուսաստանում այնպես էլ Բուլղարիայում համարվում է, որ որքան հարուստ է Նոր Տարվա ընթրիք, այնքան հարուստ կլինի տարին։ Բուլղարիայում կա մի ավանդույթ, որ Նոր Տարվա նախաշեմին սեղանի կենտրոնում դնում են մի բոքոն հաց, որում դնում են մետաղադրամ։ Հետո հացը կտրում են և ամեն մի ընտանիքի անդամ որոնում է իր կտորում մետաղադրամը։ Գտնողին հաջողությունը ուղեկից կլինի մի ամբողջ եկող տարի։ Ավանդական կերակուրը բուլղարական Նոր տարում Բուլղարական Բանիցան է (պանրով կարկանդակ)։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայում կա ավանդույթ Նոր Տարվա սեղանի համար անակնկալ կանխատեսումները պահել տորթերում կամ կարկանդակներում։ Սեղանում դրվում է կարկանդակ, որում դրված են թղթիկներ ցանկություններով։ Այստեղ ցանկանում են և՛ առողջություն, և՛ հաջողություն, և՛ սեր, և ձեռքբերումներ։ Ամբողջ ընտանիքը ծիծաղում է, երբ իննսունամյա պապիկին ընկնում է «սեր», իսկ փոքրիկ երեխային՝ «հաջողություն աշխատատեղում»։

Գուշակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ շրջաններում աղջիկները գուշակություններ են անում իրենց կողակցի համար կապելով մատանուն թել, որի մի ծայրը կապում են թփից։ Բուլղարացիների մոտ նաև ընդունված է մատանիներով թակել իրար, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանում՝ բաժակներով։

Համբույր մթության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայում Ամանորի կապակցությամբ, երբ թակում են ժամերը, ամանդաբար 3 րոպեով լույսերը անջատվում են համբույրների համար։ Երբեմն բուլղարացինեևը նաև հայտարարում են մրցույթ՝ որ զույգը առավել երկար կհամբուրվի։ Այդպիսի գործողությունը անխտիր արտահայտում է սեփական սիրո, երջանկության և հաջողության ցանկությունը նոր տարվա ընթացքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]