Աղվեսագի տուշեթական
Աղվեսագի տուշեթական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Alopecurus tuscheticus
|
Աղվեսագի տուշեթական (լատին․՝ Alopecurus tuscheticus), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է և Կովկասի էնդեմիկ։ Հայաստանի տարածքում ավելի հաճախ հանդիպում է Արագածի և Գեղամա բարձրավանդակի ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Ներակայումս տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիք չկա։ Կլիմայի փոփոխության և ինտենսիվ արածեցման հետ կապված՝ կարող է տեսակի բնակության շրջանը կրճատվել։ Քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.