Ակրոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Տորոնտոյի Սի-Էն Թաուերի ապակե հատակի միջով

Ակրոֆոբիա, կպչուն վախ բարձրությունից: Անվանումը ծագել է հին հուն.՝ ἄκρος («վերին») и φόβος («վախ») բառերից:

Բարձրության վրա գտնվելու ժամանակ ակրոֆոբիայով տառապողի մոտ նկատվում է սրտխառնություն և գլխապտույտ:

Գլխապտույտը մեծ բարձրության վրա հանդիսանում է նորմալ ֆիզիոլոգիական ռեակցիա: Ակրոֆոբների մոտ այն վերածվում է ֆոբիայի և առաջանում է վախ անգամ ոչ փոքր բարձրությունների և ընկնելու հավանականության բացակայության ժամանակ:

Ակրոֆոբիան դասվում է ֆոբիաների այն կատեգորիային, որոնք կապված են տարածության ու շարժման դիսկոմֆորտի հետ: Այն ունի տվյալ կատեգորիայի հետ բուժման ընդհանուր մեթոդներ: