Ակնադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակնադաշտ
ՏեղադրությունՈրոտան գետի վերին հոսանք
ԲԾՄ2000-2200 մ

Ակնադաշտ, Ականադաշտ, Բազարչայ, գոգահովիտ Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի շրջանում։ Ունի 2000-2200 մ բարձրություն և հարթ հատակ, որով մեղմ հոսող Որոտանն առաջացնում է մանր կղզյակներ։ Հայտնի է նաև Ականադաշտ և Բազարչայի գոգահովիտ անուններով։ Հարուստ է աղբյուրներով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 7 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 137 — 992 էջ։