Ակնա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակնա լիճը – հրաբխային ծագման լիճ է։ Գտնվում է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 կմ²։
Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
Ակնա լճից սկսվող խողովակաշար առուների ցանցը ջրարբիացնում է ընդարձակ արոտավայրեր։