Ալֆրեդ Մկրտչյան
Ծնվել է | ապրիլի 5, 1935 |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 5, 2016 (80 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1958) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1994) և պրոֆեսոր (1980) |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Ալֆրեդ Արմենակի Մկրտչյան (ապրիլի 5, 1935, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2016[1]), անոթային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1994), Հայաստանի Վիրաբուժության ԳԱ անդամ (1995)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Լենինականում։ 1958 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1967-1974 թվականներին եղել է անոթների վիրաբուժության և անոթաբանության, 1974 թվականից՝ Վիրաբուժության ինստիտուտի համանուն բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ 1991-1992 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն[2], 1991-1994 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների № 1 ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր։ 2004 թվականից եղել է ՀՀ երկրաբանների և անոթաբանների ընկերության նախագահ, 1991 թվականից՝ ՀՀ վիրաբույժների ընկերակցության փոխնախագահ, 1999 թվականից՝ «Հայկական վիրաբուժություն XXI» արհեստավարժների միության, 1997 թվականից՝ ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ընկերության նախագահության անդամ[3]։
Աշխատանքները վերաբերում են քրոնիկական երակային անբավարարության սուր և քրոնիկական զարկերակային անանցանելիության վիրաբուժական բուժմանը որովայնային աորտայի և նրա ճյուղերի վերակառուցողական վիրահատություններին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մխիթար Հերացու մեդալ, 2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կյանքից հեռացել է անվանի հայ վիրաբույժ Ալֆրեդ Մկրտչյանը». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Ալֆրեդ Մկրտչյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 2016 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ