Ալպերթ Աբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալպերթ Աբելյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1893(1893-12-04)
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Մահացել էնոյեմբերի 14, 1986(1986-11-14) (92 տարեկան)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Այլ անուններԷբիլենց
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1917)
Մասնագիտությունբժիշկ, արձակագիր

Ալպերթ Սողոմանի Աբալյան (դեկտեմբերի 4, 1893(1893-12-04), Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - նոյեմբերի 14, 1986(1986-11-14), ԱՄՆ), հայ բժիշկ, արձակագիր[1]։

Ծնվել է Սողոմոն և Օվսաննա Աբելյանների ընտանիքում։ Ունեցել է երեք եղբայր և չորս քույր։

Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Քեսապում, իսկ բարձրագույնը՝ Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջում, որտեղ ավարտաճառի համար գրում է «Քեսապ և իր գյուղերը» հատորը։ Բժշկություն սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական դպրոցում, որն ավարտել է 1917 թվականին։ Այնուհետև զինակոչվել է օսմանյան բանակ՝ ենթասպայի աստիճանով և ծառայել է Նապլուսում, պաղեստինյան ճակատում։

1920 թվականին գաղթել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաք, որտեղ աշխատել է որպես մանկաբույժ։ Անդամակցել է Մեսեչուսեցի և ամերիկյան այլ բժշկական միությունների։ 1923 թվականին ամուսնացել է Զապել Առաքելյանի հետ և ունեցել երեք դուստր[2]։

Օգտագործել է Էբիլենց ծածկանունը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ մայրերու մենտորը, Պօսթըն, Հայրենիք, 1922, 96 էջ։
  • Հէքիմարան (բժշկա-առողջապահական), Պօսթըն, Հայրենիք, 1924, 350 էջ։
  • Հնգամեայ զրույցները 1923-1928, Պոստըն, Հայրենիք, 1928, 413 էջ։
  • Զմրուխտ մատանին (վեպ), Պոստոն, Ա. հ., 1929, 138 էջ։
  • Անահիտ կամ ամերիկահայ Ֆլէփփըրը (վեպ), Պոստոն, տպ. Հայրենիք, 1929, 116 էջ։
  • Վաղուան արշալոյսը (վեպ), Պոստըն, տպ. Հայրենիք, 1930, 116 էջ։
  • Քեսապ եւ իր գիւղերը, Պէյրութ, 2002, 255 էջ։
  • Աշ-Գար (վեպ ամերիկահայ կեանքէ), Պոստըն, տպ. Հայրենիք, 1930, 116 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։
  2. Ալպերթ Աբելյանի մասին «Ասպարեզ»-ում:(չաշխատող հղում)