Սերգեյ Ալյոշկով
Սերգեյ Ալյոշկով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1936 |
Ծննդավայր | Գրին |
Մահացել է | փետրվարի 1, 1990 (53 տարեկան) |
Մահվան վայր | Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Suvorov Military School in Tula? |
Մասնագիտություն | զինվոր |
Պարգևներ և մրցանակներ |
Սերգեյ Անդրեևիչ Ալյոշկով (Ալյոշկին) (ռուս.՝ Сергей Андреевич Алёшков (Алёшкин), փետրվարի 15, 1936, Գրին - փետրվարի 1, 1990, Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2], գնդի որդի, 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 142-րդ գվարդիական հրաձգային գնդի սան։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, եղել է Ստալինգրադի ամենաերիտասարդ պաշտպանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմից առաջ Սերյոժա Ալյոշկովը ընտանիքի հետ ապրել է Գրին անտառային գյուղում (ներկայում՝ Կալուգայի մարզի Ուլյանովսկի շրջան)։ Սերգեյ Ալյոշկովի հայրը մահացել է դեռևս պատերազմից առաջ՝ որբ թողնելով չորս երեխաներին՝ Իվանին, Անդրեյին, Պյոտրին և Սերգեյին, որն ամենակրտսերն էր[3]։
Երբ 1941 թվականի աշնանը շրջանը գրավվել է նացիստների կողմից, գյուղը դարձել է պարտիզանական ջոկատի բազա, իսկ նրա բնակիչները՝ պարտիզաններ, որոնց թվում էին Սերյոժայի մայրը և տասը տարեկան ավագ եղբայրը՝ Պետյան, որոնք առաջադրանքներից մեկի կատարման ժամանակ գերեվարվել են նացիստների կողմից։ Տանջանքների ենթարկելուց հետո Պետյան կախաղան է հանվել, իսկ մայրը, որը փորձել է փրկել իր որդուն, գնդակահարվել է նացիստնների կողմից։ 1942 թվականի օգոստոսին գյուղում գտնվող պարտիզանական բազան հարձակման է ենթարկվել նացիստների կողմից։ Բնակիչները փախուստի են դիմել, որի ժամանակ Սերգեյը կորել է։ Մի քանի օր անց նրան հյուծված վիճակում գտել են 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 142-րդ գվարդիական հրաձգային գնդի հետախույզները և անցկացրել ռազմաճակատային գիծը[4]։
Խորհրդային զորքերի մոտ գտնվելու ժամանակ Սերգեյը (փոքր տարիքի պատճառով) շփոթել է իր անունը և իրեն անվանել Ալյոշկին։ 1942 թվականի սեպտեմբերի 8-ին պաշտոնապես որդեգրվել է 510-րդ գվարդիական հրաձգային գնդի հրամանատարի օգնական Միխայիլ Դանիլովիչ Վորոբյովի կողմից, որն այդ ժամանակ դեռ անզավակ էր և ամուրի։ Համարվում է գնդի ամենաերիտասարդ որդին Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ[5][6]։ 1942 թվականի նոյեմբերի սկզբին գնդի հետ հայտնվել Է Ստալինգրադի մոտ։ Այնտեղ նա փրկել է իր որդեգրյալ հորը՝ կրակի տակ օգնություն կանչելով և գնդի հրամանատարի և մի քանի սպաների հետ մասնակցելով փլված բլինդաժի փորմանը։ Դրա համար նա 1943 թվականի ապրիլի 26-ի թիվ 013 հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով[6][7]։
Մարտական գործողությունների ժամանակ Սերգեյ Ալյոշկովը մի քանի անգամ վիրավորվել է և մի քանի անգամ հայտնվել կյանքի համար վտանգավոր իրավիճակներում։ Ի վերջո, 1944 թվականին հրամանատար Վասիլի Չույկովի պահանջով Լեհաստանից նրան ուղարկել են Տուլայի սուվորովյան ռազմական ուսումնարան, որտեղ պարզվել է, որ դարձել է նրա ամենաերիտասարդ սանը։ Չնայած Սերգեյը սիրել է սպորտը, վատ առողջությունը, վնասվածքները և ծխելու սովորությունն իրենց զգացնել են տվել. նա դժվարությամբ է սովորել Սուվորովի ուսումնարանում և, ի վերջո, առողջական պատճառներով հեռացվել է արդեն ռազմական ուսումնարանից[8]։
Սերգեյ Ալյոշկովը իրավաբանական կրթություն է ստացել Խարկովում և մեկնել է ապրելու և աշխատելու Չելյաբինսկում, որտեղ այդ ժամանակ ապրում էր նրա խնամատար ընտանիքը։ Ծառայել է որպես դատախազության քննիչ, այնուհետև դատախազ, իսկ վերջին տարիներին՝ Չելյաբինսկի օրգանական ապակու գործարանում որպես իրավախորհրդատու։ Երկու անգամ ամուսնացել և ամուսնալուծվել է[8]։
Սերգեյ Անդրեևիչ Ալյոշկովը մահացել է 1990 թվականի փետրվարի 1-ին սրտի կաթվածից ավտոբուսի կանգառում՝ աշխատանքի գնալու ճանապարհին[9]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարտական ծառայության համար» մեդալ (26 ապրիլի, 1943 թվական)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ (1945 թվական)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (06 նոյեմբերի, 1985 թվական)
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 թվականի մայիսի 9-ին տեղի է ունեցել «Զինվորիկը» (ռուս.՝ «Солдатик») ֆիլմի պրեմիերան (Սերյոժա Ալյոշկովի դերը կատարել է Անդրեյ Անդրեևը)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ М. Пинкус. Серёжка, 2018: «… свидетельство о смерти скончавшегося 1 февраля 1990 года Алешкова получил некий Вячеслав Митрофанович Воробьев…»
- ↑ Budnik, Ruslan (2018 թ․ սեպտեմբերի 6). «The 6-Year-Old Soldier Who Fought At the Battle of Stalingrad». warhistoryonline (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ М. Пинкус. Серёжка, 2018: «… Отец умер еще до войны, старшие братья Иван и Андрей ушли на фронт… [и далее до конца абзаца]»
- ↑ М. Пинкус. Серёжка, 2018: «… Полковая разведка обнаружила Сережу в августе 1942 года… [и далее до конца абзаца]»
- ↑ М. Пинкус. Серёжка, 2018, См. подзаголовок статьи-источника
- ↑ 6,0 6,1 Тульское суворовское военное училище : [арх. 06.08.2018] // Кадеты России.
- ↑ Фотографии Второй Мировой (Частный клуб Алекса Экслера)
- ↑ 8,0 8,1 М. Пинкус. Серёжка, 2018: «… Сережа не отличался гренадерским ростом, на всю жизнь остался маленьким и худощавым… [и далее]»
- ↑ М. Пинкус. Серёжка, 2018: «… Умер в возрасте 54 лет прямо на автобусной остановке, собираясь на работу…»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пинкус, Михаил. Серёжка : «Родина» разыскала сводного брата Сережи Алешкова — самого юного творца великой победы на Волге : [арх. 14 փետրվարի 2018] : ст. в журн. / М. Пинкус // «Родина» : ист. науч.-попул. журн. / гл. ред.: В. А. Фронин. — М. : ФГБУ «Редакция „Российской газеты“», 2018. — № 2 (1 փետրվարի). — С. 20—23. — 135 с. — 17 750 экз. — ISSN 0235–7089.
- Денисенков, Василий Семенович. Шестилетний гвардеец : [С. А. Алёшков] / В. С. Денисенков ; Калуж. облпотребсоюз. — Калуга : [Приок. кн. изд-во. Калуж. отд-ние], 1972. — 49, [5] с. : ил.
- Воробьев, Михаил Данилович. В сердце и в памяти / М. Д. Воробьев ; [Лит. запись С. Ф. Бердникова]. — Челябинск : Юж.-Урал. кн. изд-во, 1984. — 160 с. : ил. — (Верны подвигу отцов).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наступательный период сталинградского сражения : (19 ноября 1942 года - 2 февраля 1943 года) : [арх. 17 Օգոստոսի 2018] : с. сайта // Сталинградская битва : темат. сайт. — [Волгоград] : б/и, 2004.
- Гвардии рядовой Сереженька - самый молодой солдат Великой Отечественной войны : [арх. 13 Ապրիլի 2019] : с. сайта / Сергей (aka sakh60) // Politikus.ru : новост. и аналит. портал. — б/м : б/и, 2015. — 3 Մայիսի.
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Փետրվարի 1 մահեր
- 1990 մահեր
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ