Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը
ռուս.՝ Алёша Птицын вырабатывает характер
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և մանկական ֆիլմ
Թվական1953
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Գրանիկ
Սցենարի հեղինակԱգնիա Բարտո
ՕպերատորԵվգենի Շապիրո
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն73 րոպե

«Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (ռուս.՝ «Алёша Птицын вырабатывает характер»), խորհրդային սև-սպիտակ կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Գրանիկը 1953 թվականինի «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։

Ֆիլմում ութամյա Նատալյա Սելեզնյովան[2] կատարել է իր առաջին դերը կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դասարանցի Ալյոշա Պտիցինը որոշել է կոփել իր բնավորությունը՝ վաղ արթնանալ, կատարել օրվա ռեժիմը և ընդհանրապես ազատվել ծնողների ու տատիկի խնամակալությունից։ Բայց պատահում է չնախատեսված իրադարձություն. ցրված տատիկը՝ Օլյան, կորցնում է նամակը, որով նրա վաղեմի ընկերուհին՝ Սիման, հայտնում էր, թե երբ է լինելու Մոսկվայում, և ուշ է գնում կայարան։ Բացի այդ, շփոթություն է տեղի ունեցել. Սաշա թոռը, ինչպես նամակից հասկացել էր Օլյա տատիկը, իրականում աղջիկ է։ Պատահաբար նրանց հանդիպած Ալյոշան որոշել է մայրաքաղաքի հյուրերի համար էքսկուրսիա անցկացնել Մոսկվայում, որպեսզի նրանց աչքերում վերականգնի հյուրընկալ մոսկվացիների մասին իրական պատկերացումը և ուղղի տատիկի սխալը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտյա Կարգոպոլցև – Ալյոշա Պտիցին, 3-րդ դասարանի աշակերտ
  • Օլգա Պիժովա – Օլգա Ալեքսանդրովնա, Ալյոշայի տատը
  • Վալենտինա Սպերանտովա – Սիմա տատիկ, Օլգա Ալեքսանդրովնայի ընկերուհին
  • Նատալյա Սելեզնյովա (լուսագրերում՝ Նատաշա Պոլինկովսկայա) – Սաշենկա, Սիմա տատիկի թոռնուհին
  • Յուրի Բուբլիկով – Անդրեյ Անդրեևիչ, Ալյոշայի հայրը
  • Թամարա Ալյոշինա – Նատալյա Ֆեոդորովնա, Ալյոշայի մայրը
  • Նադեժդա ՌումյանցևաԳալյա, Ալյոշայի քույրը
  • Ալեքսանդր Միխայլով – Տիխոն Իվանովիչ, Ալյոշայի ուսուցիչը
  • Ռոզա Մակագոնովա – Օլգա Վասիլևնա, պրակտիկանտ ուսանող (լուսագրերում՝ Ռոզա Մակոգոնովա)
  • Լիդիա Սուխարևսկայա – ավագ լեյտենանտ Սերգեենկո, միլիցիայի մանկական սենյակի աշխատակից
  • Սերյոժա Պոդմաստերև – Գենկա, Ալյոշայի հարևանը
  • Բորյա Վասիլև – Նիկիտա, Ալյոշայի ընկերը

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսագրերում նշված չեն

  • Լեոնիդ Գալիս – էպիզոդ
  • Աննա Լիսյանսկայան – Գենկայի մայրը
  • Իվան Նազարով – տոմսավաճառ գնացքում
  • Եկատերինա Սավինովա – պաղպաղակ վաճառող
  • Լև Ստեպանով – ուղևոր երկաթուղային կայարանում
  • Վալենտինա Ուշակովան – հերթապահ մետրոյում
  • Գենա Խուդյակով – էպիզոդ
  • Ռուդիկ Ֆուրմանով – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ագնիա Բարտո
  • Բեմադրությունը՝ Անատոլի Գրանիկի
  • Ռեժիսոր՝ Իոսիֆ Գինդին
  • Օպերատոր՝ Եվգենի Շապիրո
  • Երկրորդ օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Կոսարև
  • Ֆիլմի տնօրեն՝ Վ. Յակովլև[3]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Մանկության տարիներին Նատալյա Սելեզնյովան (մոր ազգանունը) կինոյում նկարահանվել է հոր՝ լուսանկարիչ Իգոր Պոլինկովսկու ազգանունով։
  3. «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]