Ալյոշա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալյոշա Վարոսի Աբրահամյան (ծնվ. 1945, օգոստոսի 28, Լենինական), ֆուտբոլի հայ դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1966-78-ին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 76 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 75 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։[1]

2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան, Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2005, էջ 5։