Ալյոնկա Բրատուշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնկա Բրատուշեկ
 
Կուսակցություն՝ Positive Slovenia?, Սլովենիայի լիբերալ դեմոկրատիա, Zares?, Party of Alenka Bratušek? և Freedom Movement?
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 31, 1970(1970-03-31)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Ցելե, Սլովենիա
Քաղաքացիություն  Սլովենիա
Զավակներ Oskar Cvjetičanin?
 
Կայք՝ zaveznistvo.si

Ալյոնկա Բրատուշեկ (սլովեն.՝ Alenka Bratušek, մարտի 31, 1970(1970-03-31)[1][2], Ցելե, Սլովենիա), սլովենացի քաղաքական գործիչ, Սլովենիայի վարչապետը 2013 թվականի մարտի 20-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 26-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնկա Բրատուշեկը ծնվել է 1970 թվականի մարտի 31-ին Հարավսլավական Ցելե քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Լյուբլյանայի համալսարանում, որը հաջողությամբ ավարտել է ֆինանսական մենեջերի մասնագիտությամբ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է ֆինանսների նախարարությունում։ Այնուհետև եղել է կառավարության գործերի կառավարիչը։ 2011 թվականին ընտրվել է Սլովենիայի խորհրդարան։ 2013 թվականի հունվարին «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության առաջնորդի պաշտոնում փոխարինել է հայտնի քաղաքական գործիչ և գործարար Զորան Յանկովիչին (սլովեն.՝ Zoran Janković

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի վերջին նախարարների կաբինետին անվստահության քվե հայտնելու ընթացքում Յանեզ Յանշին կոռուպցիոն սկանդալի պատճառով զբաղեցրել Է Սլովենիայի վարչապետի պաշտոնը՝ անկախությունից հետո դառնալով երկրի վարչապետի պաշտոնում առաջին կինը[3] և Սլովենիայի ամենաերիտասարդ վարչապետը[4]։ Պաշտոնը ստանձնելիս Բրատուշեկը խոստացել է, որ «հունական սցենար» թույլ չի տա[5]։

2013 թվականի մարտի 20-ին Սլովենիայի Պետական ժողովը հաստատել է Հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Ալյոնկա Բրատուշեկի գլխավորությամբ[6]։

2014 թվականի ապրիլի վերջին կուսակցական քվեարկության ընթացքում Ալյոնկան զրկվել է «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության առաջնորդությունից, իսկ 2014 թվականի մայիսի 5-ին հրաժարական է տվել[7]։ Երկրի նախագահի որոշմամբ մինչև նոր կառավարության կազմավորումը (օգոստոսի կեսերին) Սլովենիայի վարչապետն էր։

Երկրում արտահերթ ընտրություններ են նշանակվել։ Ալյոնկա Բրատուշեկը նոր կուսակցություն է ձևավորել, սակայն ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել միայն 4 պատգամավոր[8]։ Նոր խորհրդարանը օգոստոսի 26-ին հաստատել է կառավարության նոր ղեկավար Միրո Ցերարին[9]։

Կարիերան վարչապետությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության ղեկավարության վերջում Բրատուշեկը հասկանում էր, որ ֆիասկո է ապրում, և որպես նոր կուսակցության առաջնորդ Սլովենիայից իրեն առաջադրել է Եվրահանձնաժողով։ Յունկերը որոշել է իրեն վստահել Էներգետիկ միության փոխնախարարի պաշտոնը[10][11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնկա Բրատուշեկը ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. SiOL.net — Janševa vlada padla. Alenka Bratušek nova mandatarka (video). Արխիվացված 2013-03-01 Wayback Machine (սլովեն.)
  4. «Аленка Братушек стала первой женщиной, которая возглавила правительство Словении». 28.02.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  5. Парламент Словении утвердил состав нового правительства / БалтИнфо.ru, 2013-03-21
  6. «Парламент Словении утвердил состав нового правительства». segodnya.ua. 21 Марта 2013. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Премьер-министр Словении Аленка Братушек объявила об отставке / ИТАР-ТАСС 5 мая 2014
  8. Партия Миро Церара победила на парламентских выборах в Словении.
  9. Миро Церар утвержден на пост премьер-министра Словении.
  10. Юнкер представил идеи по распределению постов между еврокомиссарами.
  11. Экзамен для тяжеловесов: депутаты ЕП заслушают Еврокомиссию Юнкера.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնկա Բրատուշեկ» հոդվածին։