Ալմա Յոհանսոն
Ալմա Յոհանսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1880 |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1974 (94 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն[1] |
Մասնագիտություն | միսիոներուհի |
Alma Johansson Վիքիպահեստում |
Ալմա Յոհանսոն (հոկտեմբերի 29, 1880, Ստոկհոլմ, Շվեդիա - դեկտեմբերի 31, 1974, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ միսիոներուհի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակավին երիտասարդ նվիրվել է մարդասիրական կրոնական գործունեության։ 1901-1915 թվականներին ծառայել է Արևմտյան Հայաստանում գտնվող գերմանական միսիոներ, հաստատություններում և որբանոցներում։ 1915 թվականի աշնանը հարկադրված վերադարձել է Շվեդիա։ 1920-1922 թվականներին Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին։ 1923 թվականին անցել է Սալոնիկ, աշխատել շվեդ, նպաստամատույց հաստատությունում, օգնել հայ գաղթականներին։
1941 թվականի վերջին, Հունաստանի ֆաշիստական օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիրական գործունեությունը, Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա։ Սակայն շարունակվել են սերտ հարաբերությունները հայերի հետ. նա տիրապետել է հայերենին։
Որպես հայոց եղեռնի ականատես՝ Յոհանսոնը գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930 թ.) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931 թ.), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց վրա գործադրված բռնությունների մասին։
Ալմա Յոհանսոնի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Յոհանսոն» հոդվածին։ |
|