Ալիքներ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիքներ
անգլ.՝ The Waves
ՀեղինակՎիրջինիա Վուլֆ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրփորձարարական գրականություն
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
ՆախորդՕրլանդո
ՀաջորդThe Years?
Կազմի հեղինակՎանեսա Բելլ
Երկիր Անգլիա
ՀրատարակիչՀոգարթ Փրես
Հրատարակման տարեթիվ1931
Վիրջինիա Վուլֆ 1927 թվական

«Ալիքները» 1931 թվականին Վիրջինիա Վուլֆի գրած վեպերից մեկն է։ Այն համարվում է նրա ամենափորձարարական վեպերից մեկը և բաղկացած է գրքի վեց կերպարների՝ Բերնարդի, Սյուզանի, Ռոդայի, Նևիլի և Լուիսի, մենախոսություններից[1][2]։ Կարևոր է նաև Պերսիվալը՝ յոթերորդ կերպարը, չնայած ընթերցողները երբեք չեն լսում նրան՝ իր ձայնով խոսելիս։ Մենախոսությունները, որոնք միացնում են կերպարների կյանքն, ընդհատվում են երրորդ անձի կարճ միջամտություններով՝ մանրամասն նկարագրելով ափամերձ տեսարանը օրվա տարբեր փուլերում՝ արևածագից մինչև մայրամուտ։

Երբ վեց կերպարները կամ «ձայները» խոսում են, Վուլֆն ուսումնասիրում է անհատկանության, ինքնության և համանքի հասկացությունները։ Յուրաքանչյուր կերպար տարբեր է, մինչդեռ միասին նրանք կազմում են`ինչպես Իդա Կլիտգարդն է ասել, լուռ կենտրոնական գիտակցության մի գեշտալտ[3]։

2015 թվականին BBC ընկերության կողմից իրականացված քվերկության ժամանակ Վիրջինյա Վուլֆի «Ալիքները» ընտրվեց որպես երբևէ գրված 16-րդ ամենամեծ բրիտանական վեպը[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդը պատմություն պատմողն է, միշտ փնտրում է ինչ-որ խուսափողական և տեղին արտահայտություն։ Որոշ քննադատներ տեսնում են Վուլֆի ընկերոջը՝ Էդվարդ Մորգան Ֆորսթերին, որպես ոգեշնչում նրա համար։

Լուիսը կողմնակի անձ է, ով փնտրում է ընդունում և հաջողություն։ Որոշ քննադատներ տեսնում են Թոմաս Սթեռնս Էլիոթին բնորոշ գծեր, ում շատ լավ ճանաչում էր Վուլֆը։

Նևիլը, ում կերպարը կարող է մասնակիորեն հիմնված լինել Վուլֆի մեկ այլ ընկերոջ՝ Լիտտոն Ստրեյչիի վրա, փնտրում է մի շարք տղամարդկանց, որոնցից յուրաքանչյուրը դառնում է իր գերազանց սիրո ներկա առարկան։

Ջիննին հանրային անձ է, ում աշխարհայացքը համընկնում է իր ֆիզիկական, մարմնական գեղեցկությանը։ Կա մի ապացույց, որ նրա կերպարը հիմնված է Վուլֆի ընկեր՝ Մերի Հաթչինսոնի վրա։

Սյուզանը փախչում է քաղաքից, նախընտրելով քաղաքից դուրս կյանքը, որտեղ նա պայքարում է մայրության սուր զգացողությունների և կասկածների հետ։ Սյուզանի որոշ հատկանիշներ հիշեցնում են Վուլֆի քրոջը՝ Վանեսա Բելլին։

Ռոդան լցված է իր հանդեպ կասկածներով, անհանգստությամբ և դեպրեսիայով, միշտ մերժելով և մատնանշելով մարդկային փոխզիջումը, միշտ ձգտում է մենութան։ Նա կրկնում է Պերսի Բիշի Շելլիի «Հարցը» բանաստեղծությունը, (փոխակերպված՝ Ես կհավաքեմ իմ ծաղիկները և կնվիրեն դրանք- օ՜ ու՞մ)։

Պերսիվալը, մասնակիրեն հիմնված է Վուլֆի եզբոր՝ Տոբի Ստիվենի վրա, հրաշալի բայց մյուս վեցի բարոյապես խեղաթյուրված հերոսն է։ Նա մահանում է վեպի մեջտեղի մասում, ներգրավված լինելով Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող գաղութային Հնդկաստանում իմպերալիստական փնտրտուքների մեջ։ Պերսիվալը երբեք ինքն իրեն չի խոսում «Ալիքներում», բայց ընթորցողները իմանում են նրա մասին մանրամասնորեն, քանի որ մյուս վեց կերպարները բազմիցս նկարագրում և անդրադաձ են կատարում նրան։

Վեպը հետևում է իր վեց պատմողներին մանկությունից մինչև չափահասություն։ Վուլֆը մտահոգված է անհատական գիտակցությամբ և այն ուղիներով, որոնցում բազմակի գիտակցությունները կարող են համատեղվել։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպին ժանր վերագրելու դժվարությունն այն է, որ «Ալիքները» ջնջում է արձակի և պոեզիա միջև եղած տարբերությունները, թույլ տալով, որ վեպը ամփոփվում է վեց ոչ այլատեսակ ներքին մենախոսությունների միջև։ Գիրքը նույն կերպ խախտում է մարդկանց միջև առկա սահմանները, և Վուլֆն ինքը գրել է իր «Օրագրի» մեջ, որ վեց հոգին ընդհանրապես նախատեսված չէին լինելու առանձին կերպարներ, այլ ավելի շուտ մեկ գիտակցության կողմերը՝ պարզաբանելով անըդհատության զգացումը։ Նույնիսկ «վեպ» եզրույթը չի կարող ճշգրտորեն նկարագրել «Ալիքների» բարդ ձևն, ինչպես նկարագրվում է Ջուլիա Բրիգգի Վուլֆի գրական կենսագրությունը գրքում («Ներքին Կյանք» Allen Lane 2005): Վուլֆն այն անվանում է «պիես-բանաստեղծություն»:Գիրքը ուսումնասիրում է « արական կրթության վարքի» դերը հասարակական կյանքի ձևավորման գործում, և ներառում է տեսարաններ, որտեղ կերպարները ենթարկվում են ծաղրի և բռնության դպրոցում գտնվելու իրենց առաջին օրերին[5] :

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Յուրսենարը թարգմանել է «Ալիքներ» վեպը ֆրանսերեն տասն ամսվա ընթացքում 1937 թվականին։ Նա հանդիպել է Վիրջինիա Վուլֆի հետ այս ընթացքում և գրել է. «Ես չեմ հաավատում, որ ես սխալ եմ գործում... երբ Վիրջինիա Վուլֆին դրել եմ անգլերենի չորս կամ հինգ մեծ վիրտուոզների շարքում և հազվագյուտ ժամանակակից վիպասանների շարքում, ում աշխատանքն հնարավորություն ունի տևելու ավելի քան տաս տարի»։

Չնայած «Ալիքներ» վեպը Վիրջինիա Վուլֆի ամենահայտնի վեպերից մեկը չէ, այն ունի մեծ հարգանք։ Գրական գիտնական Ֆրեն Ն. Մագիլը այն դասակարգել է որպես բոլոր ժամանակների 200 լավագույն գրքերից մեկը իր «Համաշխարհային գրականության գլուխգործոցները» տեղեկագրում։ The Independent բիրտանական օրաթերթում, բրտանացի հեղինակ Էմմի Սեքվիլլը գրել է, որ «որպես ընթերցող, որպես գրող , ես անըդհատ վերադառնում եմ՝ դրա քնարականություն պատճառով, մելամաղձության, մարդկության»[6] :

Թատերական ռեժիսոր Քեթի Միշելը, ով ադապտացրել է«Ալիքներ» վեպը բեմի համար անվանել է աշխատանքը « հրաշալի […] Վուլֆի տեսակետն այն է, որ տևական և նշանակալի իրադարձությունները մեր կյանքում փոքր են և աննշան արտաքին աշխարհի աչքերում » [7] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goldman, Jane. "From Mrs Dalloway to The Waves: New elegy and lyric experimentalism." The Cambridge Companion to Virginia Woolf. Ed. Susan Sellers. Second Edition, 2010. Cambridge: Cambridge University Press. p.49
  2. Roe, Sue; Susan Sellers (2000 թ․ մայիսի 8). The Cambridge Companion to Virginia Woolf. Cambridge University Press. էջ 308. ISBN 0-521-62548-3.
  3. Klitgård, Ida. 2004. On the Horizon: A Poetics of the Sublime in Virginia Woolf's The Waves. Bethesda, MD: Academica Press.
  4. «The 100 greatest British novels». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  5. Virginia Woolf
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. Mitchell, Katie (2006 թ․ նոյեմբերի 11). «Breaking the waves». The Guardian. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]