Ալեքսեյ Երյոմենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Երյոմենկո
Դիմանկար
Ծնվել էմարտի 18 (31), 1906
ԾննդավայրՏերսյանկա, Վոլնյանսկի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էհուլիսի 12, 1942(1942-07-12) (36 տարեկան)
Մահվան վայրՍլավյանոսերբսկի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Aleksey Eryomenko Վիքիպահեստում

Ալեքսեյ Գորդեևիչ Երյոմենկո (ռուս.՝ Алексей Гордеевич Ерёменко, մարտի 18 (31), 1906, Տերսյանկա, Վոլնյանսկի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - հուլիսի 12, 1942(1942-07-12), Սլավյանոսերբսկի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ 18-րդ բանակի 4-րդ հրաձգային դիվիզիայի 220-րդ հրաձգային գնդի կրտսեր զինկոմիսար[1]։ Փոխարինել է վաշտի վիրավոր հրամանատարին և զոհվել՝ մարտիկներին հակահարձակման մղելու ժամանակ։ Առավել տարածված վարկածի համաձայն՝ մահվանից որոշ ժամանակ առաջ հայտնվել է լուսանկարում, որն ավելի ուշ հայտնի է դարձել «Կոմբատ» անվամբ։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ զոհվել է ավելի ուշ, սակայն համանման իրավիճակում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Երյոմենկոն ծնվել է 1906 թվականի մարտի 18-ին (նոր տոմարով՝ մարտի 31-ին) Եկատերինոսլավի նահանգի Տերսյանկա գյուղում[3][4][5], բազմազավակ ընտանիքում, որի պատճառով արդեն 14 տարեկանում սկսել է աշխատել երկաթուղում, այնուհետ արդեն գործարանում՝ օգնելով ծնողներին։ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում առաջին կոլտնտեսության ստեղծման պահին (այդ ժամանակ այն կրում էր «Ավանգարդ» անվանումը[2], այլ տվյալներով՝ Կրասինի անվան կոլտնտեսություն[6]) Ալեքսեյը կոմսոմոլի բջջի ղեկավար էր։ Մարդկանց ղեկավարելու հմտությունների շնորհիվ սկզբում նշանակվել է բրիգադիր, այնուհետ՝ կուսակցական կազմակերպիչ, իսկ հետո էլ նույն կոլտնտեսության նախագահ[2]։

Չնայած ազատված լինելով զորակոչից՝ Հայրենական մեծ պատերազմի սկզբում կամավորաբար անցել է Կարմիր բանակի շարքերը՝ որպես կոմիսար[2]։ Կռվել է 247-րդ հրաձգային դիվիզիայի[2], իսկ այնուհետ 4-րդ հրաձգային դիվիզիայի 220-րդ հրաձգային գնդի կազմում[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն՝ զոհվել է 1942 թվականի ամռանը Լուգանսկի մարզի Խորոշեե գյուղի մոտ։ Ըստ դրա՝ գերմանական ստորաբաժանումների հարձակումների հետմղման ժամանակ իր շուրջն է հավաքել նահանջող զինվորների խմբին և նրանց մղել հակահարձակման դեպի հակառակորդի դիրքերը։ Զոհվել է ձեռնամարտի ժամանակ։ Սակայն լուսանկարը չէր կարող արվել այդ պահին, քանի որ մոտակայքում ֆոտոթղթակից չի եղել[6]։

Երկրորդ վարկածի համաձայն՝ սպանվել է՝ փոխարինելով վաշտի վիրավոր հրամանատար, ավագ լեյտենանտ Պետրենկոյին։ Լուսանկարն արվել է հակահարձակման ժամանակ, սակայն ֆոտոխցիկը վնասվել է և Մաքս Ալպերտ ստիպված մտել է խրամատ։ Մինչ նա գնահատում էր վնասը, որը հասցվել էր տեսախցիկին (այդ պահին լուսանկարիչը կարծում էր, որ լուսանկարները փչացել են, իսկ ժապավենը՝ վնասված է), լսել է մարդկանց բղավողները։ «Գումարտակի հրամանատարին (կոմբատ) սպանեցի՜ն»։ Կարծելով, որ դա հենց այն հրամանատարն էր, Ալպերտը լուսանկարն անվանել է «Կոմբատ»[6]։

Թաղվել է 1942 թվականի հուլիսին Լուգանսկի մարզի (այն ժամանակ Վորոշիլովգրադի մարզը) Սլավյանոսերբսկու շրջանի Խորոշեե գյուղում[7]։

Պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Ալպերտը երկար ժամանակ չէր կարողանում պարզել, թե ով է լուսանկարում պատկերցված տղամարդը։ Շատերը լուսանկարում տեսնում էին իրենց բարեկամներին։ Նրանցից մեկը 2005 թվականին նույնիսկ հայտարարեց, որ հենց ինքն է պատկերված լուսանկարում[8]։ Հրամանատարի անհատականացման համար «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողները, Լուգանսկի «Молодогвардієць» (ռուս.՝ «Молодогвардеец») մարզային երիտասարդական կազմակերպության ջանքերով, կազմակերպել են լուսանկարի վրա պատկերված մարդու հարազատների որոնում՝ այդ մասին ընթերցողներին ուղերձ հրապարակելով թերթի էջերից մեկում։ 1974 թվականին Երյոմենկոյի հարազատները (կինը և որդին) խմբագրությանը նամակ ուղարկեցին Մ. Ալպերտին որոնելու խնդրանքով, քանի որ, իրենց կարծիքով, լուսանկարում պատկերված էր հենց իրենց հարազատը։ Սկզբում այդ հաղորդագրությունը կասկածներ էր առաջացրել, հաշվի առնելով նախկինում արված նմանատիպ հայտարարությունները։ Բայց նամակին կցված էր թաղման մահվան վկայականից քաղվածքը, որը Ալեքսեյ Գորդեևիչի կինը Եվդոկիա Երյոմենկոն ստացել էր 1943 թվականին. «Հայտնում ենք, որ ձեր ամուսինը՝ կրտսեր զինկոմիսար Ալեքսեյ Գորդեևիչ Երյոմենկոն, ծնված 1906 թվականին, 1942 թվականի հունվարի 14-ին անհետ կորել է»[9]։ Բայց քանի որ նամակին կցված էին նաև լուսանկարներ, դա հնարավորություն տվեց անցկացնել փորձաքննություն, որը մեծ հավանականությամբ հաստատեց, որ Ալպերտի լուսանկարում և ֆոտոքարտերում, որոնք տրամադրել էր Երյոմենկոյի կինը, պատկերված է միևնույն մարդը[6]։

«Կոմբատ» լուսանկարը դարձել է Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշներից մեկը[10]։

Դրամագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամ՝ նվիրված «Մեծ հաղթանակի 55-րդ տարելիցին», 2000 թվական։
Զապորոժիեի մարտական փառքի ծառուղում տեղադրված է «Կոմբատ» հուշակոթողը, որն ստեղծվել է հայտնի լուսանկարի մոտիվներով։

Մաքս Ալպերտի լուսանկարը հիմք է հանդիսացել մի քանի հուշամետաղադրամների համար, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարելիցներին։ Դրանց թվում են.

  1. 5 ռուբլիանոց («Հրամանատարը զինվորներին մղում է հարձակման») «Հաղթանակի 50-ամյակի» հավաքածուից, 1995 թվական, Ռուսաստանի Դաշնություն[11]։
  2. 10 ռուբլիանոց «Հաղթանակի 55-ամյակի» հավաքածուից, 2000 թվական, Ռուսաստանի Դաշնություն։ Հետաքրքրական է, որ կոլեկցիոներները մետաղադրամն անվանում են «Զինկոմիսար», չնայած նրան, որ լուսանկարը շփոթմամբ հաճախ անվանում են «Կոմբատ»[12]։

Հուշարձան մահվան վայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարը դարձել է Լուգանսկից քանդակագործ Իվան Միխայլովիչ Չումակի համար ներշնչանք։ Քանդակագործը սկսել էր ինքնուրույն աշխատել լուսանկարի հերոսի հուշարձանի վրա, ինչը նրանից խլել է շուրջ 10 տարի։ Արդյունքում, ողջ մարզի մասնակցությամբ, 11-մետրանոց հուշարձանը, որը ձուլված է բրոնզից՝ Ուկրաինայի հատուկ գիտաարտադրական վարչության վարպետների կողմից, տեղադրվել է մարտի ենթադրյալ վայրում, որտեղ զոհվել է Ա.Գ.Երյոմենկոն։ Հուշարձանի տեղում, պատերազմի ժամանակ, դիտակետ է եղել։ Դամբանաթումբը, որտեղ տեղադրված է հուշարձանը, պատված է 29 գրանիտե սալերով, որոնք հատուկ դրա համար արտադրվել էին Ժիտոմիրի մարզում։ Հուշարձանի ստորին հատվածում մարմարե սալաքար է տեղադրված, որի վրա գրված է. «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի քաղաշխատակիցների հերոսական սխրանքի պատվին»[2]։ 2012 թվականի հուլիսի 12-ին, Երյոմենկոյի մահվանից 70 տարի անց, գերեզմանաբլրի վրա անց է կացվել մարտի վերաբեմադրում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Комбат». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Памятник "Комбат"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  3. «Легендарному «Комбату» – Героя Украины!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Возвращение Комбата». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. «Наш земляк - легендарний комбат». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Шемета Л. Кто же все-таки был легендарным комбатом? // Еженедельник 2000. — 2008. — № 18—19. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2013.
  7. «Карточка воинского захоронения, страница 4». ОБД «Мемориал». 1992 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) «Факты и комментарии», 6 апреля 2005 года. 90-летний фронтовик Павел Федорович Петров, считающий, что он запечатлен на знаменитом военном фото «Комбат», доживает свой век на окраине Мариуполя
  9. «Приказ главного управления кадров Советской армии № 0543 от 24 апреля 1952 г.». ОБД «Мемориал». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  10. «Фотографы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  11. «Командир поднимает солдат в атаку, ЛМД, 1995 г | Нумизматор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  12. «55 лет Победы (политрук), ММД/СПМД, 2000 г | Нумизматор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  13. «И вновь продолжается бой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ночовный Н. И., Плиско Г. Г. Мемориал политработникам. — Донецк: Донбасс, 1982.
  • {{{заглавие}}}(ռուս.) // Наука и жизнь : журнал. — 1987. — № 1.