Ալեքսեյ Դանդուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Դանդուրյան
Ծնվել էհունիսի 26, 1905(1905-06-26)[1] (118 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբեմանկարիչ

Ալեքսեյ Սերգեյի Դանդուրյան (հունիսի 26, 1905(1905-06-26)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ խորհրդային բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականից Լենինգրադում զբաղվել է գործվածքեղենի և հախճապակու նկարազարդումով։ 1932 թվականին հրավիրվել է Երևան որպես թատերական նկարիչ։ 1965-1968 թվականին եղել է Մոսկվայի «Բալետ սառույցի վրա» պետական անսամբլի գլխավոր նկարիչը։

Գլխավոր գործերից են՝ Չայկովսկու «Կարապի լիճը» (1935), Վերդիի «Տրավիատա» (1936), Պուչչինիի «Բոհեմա» (1936, բոլորն էլ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում), Ալեքսանդր Այվազյանի «Քաջ Նազար» (1948, ըստ Դերենիկ Դեմիրճյանի, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) ներկայացումների, «Անահիտ» (1947, Ա․ Սաֆարյանին, Յու․ Շվեցի հետ) կինոնկարի ձևավորումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 275