Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2002 թվականին Չելյաբինսկի երկրորդ դիվիզիոնի «Զենիթ» ակումբում։ 2006 թվականին տեղափոխվել է Նովոտրոիցկոեի«Նոստա» ակումբ, որի հետ նորամուտային մրցաշրջանում դուրս է եկել Առաջին դիվիզիոն, սակայն շուտով տեղափոխվել է Իժևսկի«ՍՕՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբ։ 2009 թվականին հանդես է եկել Ղազախստանի«Կիզիլժար» (Պետրոպավլովսկ) ակումբում, որի կազմում առաջնության ընթացքում անցկացրել է 14 խաղ[2]։ 2009 թվականի ամռանը նորից դարձել է «Չելյաբինսկի» ֆուտբոլիստ։