Ալեքսանդր Ստամբոլիյսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստամբոլիսկի Ալեքսանդր Ստոիմենով (1879—1923), բուլղարացի քաղաքական․ և պետական գործիչ։ 1902 թվականից՝ Բուլղարիա երկրագործական ժողովրդական միության առաջնորդներից։ 1908 թվականից ժողովրդական ժողովի, 1911 թվականից՝ ժողովրդական մեծ ժողովի դեպուտատ։ 1915 թվականին, բուլղարական կառավարության գերմանասեր քաղաքականությունը քննադատելու համար, դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1918 թվականին ազատվել է բանտից։ 1919—20, 19201923 թվականներին՝ կառավարության ղեկավար, իրականացրել է դեմոկրատական ռեֆորմներ, փորձել է կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ։ Հանդես է եկել «Կանաչ» կամ «Երկրագործական» ինտերնացիոնալ (որպես եվրոպական երկրների մանրբուրժ․ ագրարային կուսակցությունների միավորում) ստեղծելու նախաձեռնությամբ։ 1923 թվականի հունիսի 9-ին ֆաշիստ, հեղաշրջման հետևանքով Ստամբոլիսկիի կառավարությունը տապալվել է: Ստամբոլիսկին գազանաբար սպանվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png