Ալեքսանդր Պարխոմենկո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պարխոմենկո
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1942
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Լուկով
ԴերակատարներԱլեքսանդր Խվիլյա[1], Բորիս Չիրկով[1], Ֆաինա Ռանևսկայա[1], Իվան Պերեվերզև[1] և Տատյանա Օկունևսկայա[1]
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա և Ուզբեկֆիլմ
Տևողություն94 րոպե

«Ալեքսանդր Պարխոմենկո» (ռուս.՝ «Александр Пархоменко»), 1942 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է Լեոնիդ Լուկովի կողմից Վսևոլոդ Իվանովի «Պարխոմենկո» վեպի հիման վրա։ Այսպես կոչված «Խրուշչովյան ձնհալի» ժամանակ՝ 1962 թվականին, լույս է տեսել ֆիլմի նոր խմբագրությունը, որում հեռացվել են Ստալինի հետ կապված բոլոր տեսարանները և նրա մասին բոլոր հիշատակումները, իսկ Պյոտր Ալեյնիկովի դերը (Վասյա Գայվորոն) մասնակիորեն վերահնչյունավորել է Գենադի Դուդնիկը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ծեր բոլշևիկ-լուգանչանին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկոյի կյանքի և հերոսական մահվան մասին։

1918 թվականին գերմանացի օկուպանտները, գրավելով Ուկրաինան, ձգտում էին իրենց պայքարում օգտագործել գայդամակներին, սպիտակգվարդիականներին և «կանաչներին»։ Վորոշիլովի հրամանով Ալեքսանդր Պարխոմենկոն Լուգանսկից գնում է Ցարիցին։ Այդ նույն ժամանակ գերմանացիները անցնում են ակտիվ հարձակման։ «Կարմիր» գումարտակները վատ են զինված, սակայն Պարխոմենկոն կարողանում է նրանց գրոհի տանել և թշնամուն փախուստի մատնել։ Ճանապարհին կարմիր հեծելազորները ոչնչացնում են ավազակային հրոսակախմբերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաինա Ռանևսկայան դաշնակահարուհու դերում
  • Ալեքսանդր Խվիլյա – Ալեքսանդր Պարխոմենկո
  • Նիկոլայ Բոգոլյուբով – Վորոշիլով
  • Պետրոս Ալեյնիկով – Վասյա Գայվորոն
  • Վերա Շերշնյովա – Լիզա Լամիչևա
  • Ստեպան Կայուկով – Տերենտի Լամիչև, Լիզայի հայրը
  • Վասիլի Զայչիկով – Կոլոկոլով
  • Բորիս Չիրկով – Մախնո
  • Իվան Նովոսելցև – Բիկով
  • Տատյանա Օկունևսկայա – Վերա Բիկովա, Մախնոյի սիրուհին
  • Բորիս Անդրեևանարխիստ
  • Յուրի Լավրով – անարխիստ
  • Իվան Բոբրով – անարխիստ
  • Լավրենտի Մասոխա – հանձնակատար
  • Ֆաինա Ռանևսկայապարերեկույթի դաշնակահար
  • Իվան Մատվեև – Մախնոյի կառապան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վսևոլոդ Իվանով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Լուկով
  • Գլխավոր օպերատոր` Ալեքսեյ Պոնկրատև
  • Օպերատոր` Ալեքսանդր Լավրիկ
  • Նկարիչներ` Մորից Ումանսկի, Վլադիմիր Կապլունովսկի
  • Կոմպոզիտոր` Նիկիտա Բոգոսլովսկի

Երաժշտություն և ֆիլմի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիզավետա (տեքստի հեղինակ Ե. Ա. Դոլմատովսկի, երաժշտ.՝ Ն. Վ. Բոգոսլովսկի)
  • Պարերեկույթի դաշնակահարի երգ
  • Любо, братцы, любо (կազակական ժողովրդական երգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Жизнь Вани Курского». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]