Ալեքսանդր Նավակատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նավակատիկյան
Ծնվել էապրիլի 29, 1925(1925-04-29)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 3, 2006(2006-11-03) (81 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՀյուսիս-Օսեթական պետական բժշկական ակադեմիա (1948)
Մասնագիտությունհիգիենիստ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ծնողներհայր՝ Հովհաննես Նավակատիկյան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Հովհաննեսի Նավակատիկյան (ապրիլի 29, 1925(1925-04-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2006(2006-11-03), Կիև, Ուկրաինա)[2], ազգությամբ հայ ուկրաինացի հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ (1988): Ուկրաինայի ԳԱ ակադեմիկոս (25.11.1992): Ուկրաինայի հայերի միության պատվավոր նախագահ (2001 թվականից)[3]։

Հովհաննես Նավակատիկյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր նավակատիկյանը ծնվել է 1925 թվականին, Երևանում։ 1948 թվականին ավարտել է Հյուսիս-Օսեթական պետական բժշկական ինստիտուտը։ 1960-1968 թվականներին եղել է Դոնեցկի Աշխատանքի հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն։ 1965-1968 թվականներին միաժամանակ եղել է Դոնեցկի պետական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 1968 թվականից՝ Կիևի Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն[4]։ 2001 թվականից՝ Ուկրաինայի հայերի միության պատվավոր նախագահ։

Աշխատանքները վերաբերում են աշխատանքի հիգիենայի և ֆիզիոլոգիայի տեսական և գործնական հարցերին, նյարդահուզական բարձր լարվածության, աշխատունակության և առողջական վիճակի կանխատեսման նպատակով մասնագիտական հիվանդությունների մաթեմատիկական մոդելավորմանը[4][5]։

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Автоматизация диагностики состояния профессионально важных функций человека-оператора с помощью ЭВМ // Гигиена и санитария. 1990. № 5. С.24-27 (совм. с Кальниш В.В.).
  • Возрастная работоспособность лиц умственного труда. Киев. 1979 (совм. с Крыжановской В.В.)[6].
  • Изменение информационных параметров зрительно-моторной функциональной системы баскетболистов под влиянием тренировки // Теория и практика физ. культуры. 1973. № 2. с. 29-30 (совм. с Фридланд С.Т., Хачванкян В.В.).
  • Особенности переработки зрительной информации у баскетболистов различной квалификации // Теория и практика физ. культуры. 1968. № 10. С. 47-49 (совм. с Фридланд С.Т., Хачванкян В.В.).
  • Охрана труда пользователей компьютерных видеодисплейных терминалов. Киев. 1997 (совм. с Кальниш В.В.).
  • Физиология и гигиена умственного труда. Киев. 1987 (совм. с Крыжановской В.В., Кальниш В.В.).
  • Функция дыхания при пневмокониозах и пылевых бронхитах, 1967.
  • Биоритмы и труд, Киев, 1980.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14007
  2. «НАВАКАТИКЯН Александр Оганесович». persons-info.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  3. «Армяне Донецкой области». old.noev-kovcheg.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  4. 4,0 4,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 209-210։
  5. «Электронный каталог -Справочник авторов- Absopac». lib.tvergma.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  6. «Навакатикян, Александр Оганесович - Возрастная работоспособность лиц умственного труда [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. Ер., 1998 - 276 с.