Ալեքսանդր Գրիգորյան (գիտնական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1966 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Պարգևներ |
Ալեքսանդր Կոնստանտինի Գրիգորյան (ապրիլի 6, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, մանկավարժ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ՝ ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1966 թվականի ապրիլի 6-ին Երևանում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որից հետո՝ 1993-1996 թվականներին, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան, իսկ 2000 թվականին «Տարօրինակ քվարկային նյութից բաղկացած գերխիտ աստղերի մոդելներ» ատենախոսությամբ ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գրիգորյանը 1990 - 1993 թվականներին աշխատել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսումնական լաբորոտորիայի վարիչ, այնուհետև նույն ֆակուլտետում ասիսենտ և դոցենտ։
2000-2006 թվականներին եղել է ԵՊՀ ուսումնական վարչության պետը, իսկ 2006-2019 թվականներին եղել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը։
2006 թվականից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի (ներկայումս՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) դոցենտ է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 ԵՊՀ ոսկե մեդալ[5]
- 2014 Անանիա Շիրակացու մեդալ[6]
- 2011 ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ[7],
- 2009 Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ[8]
- 2009 «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարան» մեդալ[9]
Գիտական աշխատություններ, հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
- ↑ «Տարօրինակ քվարկային նյութից բաղկացած գերխիտ աստղերի մոդելներ». www.bok.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
{{cite web}}
: Text "ԲՈԿ - Supreme Certifying Committee" ignored (օգնություն) - ↑ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ №1597, 24.12. 2011թ․
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ № 68, հրաման №1063․01․10․2009թ․