Ալեքսանդրովկա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրովկա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակստանիցա և Ռուսաստանի քաղաքի շրջան
Մտնում էԴոնի Ռոստով

Ալեքսանդրովկա (ռուս.՝ Александровка), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարսկի շրջանի մաս, նախկինում՝ Ռոստովի մարզի Ալեքսանդրովսկայա ստանիցա։ Անվանվել է Ալեքսանդր I կայսրի պատվին[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոշրջանը գտնվում է քաղաքի արևելյան ծայրամասում, Դոնի աջ գահավեժ ափին։ Արևմուտքից հարում է Նոր Նախիջևանին (Դոնի Ռոստովի մաս է)։ Հյուսիսից գտնվում են պուրակ, Ռոստովի օդանավակայանը և Ֆրունզեի անվան ավանը։ Հյուսիս-արևմուտքից Կիրպիչնի Զավոդ ավանն է։ Ալեքսանդրովկայի արևելյան կողմը գտնվում է Մ-4 դաշնային մայրուղու կողքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահեղափոխական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեառնընդառաջի եկեղեցին

1776 թվականին լուծարված Դմիտրիևյան (որը նաև հայտնի է որպես Դոլոմանյան, նաև՝ հեծելազորա-ազովյան) գնդի կազակները Դոնի մեծ զորքի ռազմական վարչության հրամանով բնակվեցին ձկնորսական Ռոգովսկի ճամբարի մոտ, որի գոյության մասին հիշատակվում է 1743 թվականին՝ Ուստ-Ակսայ ստանիցայի պատմությունում[2]։

Նույն ճամբարում է բնակվել նաև կազակ-դոլոմանցների մի մասը։ Նրանք 1776 թվականին այնտեղ օծեցին իրենց Տեառնընդառաջի եկեղեցին։ 1780 թվականին Ալեքսանդրովսկայայի կազակները հիմնեցին Միքայել Հրեշտակապետի («երկնային գեներալ») իրենց փայտե գնդային եկեղեցին[2]։

1793 թվականին Ալեքսանդրովսկայա ստանիցայի կազակները մասնակցեցին Դոնի հողին հավերժ տիրելու մասին թագավորի հրովարտակը Ստարոչերկասկ հասցնելու գործին։ Կազակները հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և ձկնորսությամբ[2]։

1848 թվականին դոլոման կազակներից Ռոգովսկոյ ճամբարում ստեղծված Սրետենսկայա ստանիցայի հետ միաձուլվելուց հետո, Ալեքսանդրովսկայա ստանիցայում կար 2 ձկնորսարան, 10 ձկնաբուծարան, վաճառքի համար որսվում էր մինչև 25 հազար փութ ձուկ։ Ստանիցայում գործում էին նաև 70 պարտեզ, կրաքարի և աղյուսի գործարաններ, 2 ջրաղաց և 2 հողմաղաց։

1915 թվականին գյուղում եղել է 542 ծուխ, որոնցում ապրել է 1707 տղամարդ և 1668 կին (ընդամենը՝ 2375 մարդ)։ Կազակական գյուղի սեփականությունը կազմված էր կազակական վարչությունից, երեք եկեղեցուց, երկու երկամյա եկեղեցական-ծխական դպրոցից, աղյուսի և աղիքի գործարաններից[1]։

Ստանիցայի վերջին ատամանը 1916-1917 թվականներին եղել է ուրյադնիկ Վասիլի Իլարիոնովիչ Պոպովը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ին բացվել են «Ալեքսանդրովսկայա ստանիցա» հուշանշանները, որոնք նշում են նախկին ստանիցայի սահմանները Կիզիտիրինովսկայա ձորակի և Կոբյակովսկայա ձորակի կողմից[2]։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Ալեքսանդրովսկայա ստանիցան ներառվել է Դոնի Ռոստով քաղաքի կազմում[1]։

1960-ական թվականների վերջից ընթացել է զանգվածային բնակարանաշինություն։

1990 թվականին սկսվել է ստանիցայի կազակության վերածնունդը։ 1996 թվականից Ալեքսանդրովկայում աշխատում է ատաման Մ. Ի. Պլատովի անվան կազակական կադետական հարյուրյակը։ Կազակների վարչությանը կից գործում է կազակական դրուժինան[1]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրովկայում գործում են կազակական երկու երգչախումբ՝ «Դուբրավուշկան» (ղեկավար՝ Տ. Սիլուկովա) և «Լազորևի ցվետոկը» (ղեկավար՝ Ս. Կուչերենկո), «Ատամանսկի Դվորեց» խումբը (ղեկավար՝ Մ. Իլյինով), որը ժողովրդականության է արժանացել «Ազգությունը՝ կազակ» տեսահոլովակը թողարկելուց հետո։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրովկայում գործում է երեք ուղղափառ եկեղեցի.

  • Տեառնընդառաջի տաճարը, որին կից գործում է եկեղեցական-ծխական դպրոց, կառուցվել է 1911 թվականին,
  • Միքայել Հրեշտակապետ եկեղեցին,
  • Սուրբ Սպիրիդոն մատուռը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է կազակական մարտարվեստի մարզական թիմը, որը գոյություն ունի ավելի քան 10 տարի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրովսկայա ստանիցան ըստ 1926 թվականի մարդահամարի
Բնակչությունը, մարդ
1897 1915 1926 1959
2 359 2 375 4 881 12 692

1926 թվականի մարդահամարում գյուղի 4881 բնակչից իրենց պատմական պատկանելության մասին հարցին 3171 մարդ (բնակչության 2/3-ը) պատասխանել է`«կազակ/կազակուհի»։ Ազգությունը (ռուսներ, ուկրաինացիներ) ներքևի տողում էր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Станица Александровская».(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Помощники настоятеля приняли участие в празднике, посвященном 241-летию станицы Александровской».
  3. Поселенные итоги переписи 1926 года по Северо-Кавказскому краю / Северо-Кавказское краевое статистическое управление — Ростов-на-Дону : Гостипография им. Коминтерна Секкавполиграфтреста, 1929. — 84 с.