Ալեսսանդրա Ամբրոսիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսսանդրա Ամբրոսիո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1981(1981-04-11)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրԷրիշին, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
Կայքalessandraambrosio.com
 Alessandra Ambrosio Վիքիպահեստում

Ալեսսանդրա Կորին Ամբրոսիո (պորտ.՝ Alessandra Ambrósio, ապրիլի 11, 1981(1981-04-11)[1][2], Էրիշին, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել է։ Ամբրոսիոն ավելի հայտնի է Victoria's Secret-ի հետ իր աշխատանքի շնորհիվ՝ PINK line[3]: Տվյալ ժամանակահատվածում նա Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկն է և այնպիսի բրենդների դեմք, ինչպիսիք են Next-ը, Armani Exchange-ը, Christian Dior-ը և Ralph Lauren-ը։

Նաև Ալեսսանդրան համարվում է National Multiple Sclerosis Society-ի բարի կամքի դեսպանը[4], որը զբաղվում է սկլերոզի ցրմամբ։ Ամբրոսիոն դարձել է երկրորդը AskMen.com կայքի տվյալներով «2008 թվականի ամենացանկալի 99 կանանց» շարքում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսսանդրան ծնվել է Բրազիլիայի հարավում գտնվող Էրեշին փոքրիկ քաղաքում։ Նա կիսով չափ լեհ է, կիսով չափ իտալուհի։

Ֆոտոմոդել դառնալու ցանկությունը Ալեսսանդրայի մոտ հայտնվել է ութ տարեկան հասակում։ Առաջին քայլերը մոդելային կարիերայում Ալեսսանդրան սկսել է 12 տարեկան հասակում, երբ նա հաճախել է մոդելային կուրսերի։ 15 տարեկան հասակում նա տարել է հաղթանակ Elite Model Look միջազգային մրցույթում, որից հետո ստացել է պայմանագիր։

Նրա առաջին մեծածավալ աշխատանքները եղել են ELLE ամսագրի հետ, որտեղ նրա նկարը հայտնվեց շապիկին։

Ալեսսանդրան հետո նկատվել է նաև հետագայում, իր կարիերայի մեջ, որտեղ հայտնվեցին նրա աշխատանքները լուրջ համաշխարհային բրենդ-ընկերությունների հետ, ներառելով այնպիսի անուններ ինչպիսիք են Ռևլոն (անգլ.՝ Revlon), Rolex, Giorgio Armani, Calvin Klein և Ralph Lauren, նաև հայտնի են ամբողջ աշխարհում Pirelli calendar:

Ալեսսանդրան հայտնվել է մի շարք շատ հայտնի ամսագրերի շապիկներին, որոնցից են Vogue, Harper's Bazaar, Marie Claire, ELLE: Նա աշխատել է այնպիսի դիզայներների հետ ինչպիսիք են Laura Biagiotti, Christian Lacroix-ը, Byblos, Fendi, Issey Miyake, Kenzo, Christian Dior, Nicole Miller, Ralph Lauren, Giorgio Armani, Vivienne Westwood, Oscar de la Renta և այլք։

Ավելի շատ Ալեսսանդրան նշվում է ներքնազգեստների ամերիկական շոու Victoria’s Secret-ում։ Առաջին անգամ նա մասնակցել է Victoria’s Secret շոուի ցուցադրումներին 2001 թվականին՝ սկսելով իր բազմաժամկետ համագործակցությունը ընկերության հետ։ 2004 թվականին նա դարձել է PinkVictoria’s Secret-ից ներքնազգեստների ցուցադրման շոուի «դեմքը»։ Հիմա նա հանդիսանում է Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը։

2006 թվականին Ալեսսանդրան խաղացել է թենիսիստուհու էպիզոդային դեր Ջեյմս Բոնդի «Կազինո Ռոյալ» ֆիլմում։

2012 թվականի օգոստոսի 13-ին Ամբրոսիոն մասնակցություն է ունեցել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի փակմանը։ Մոդելը էստրադային աստղերի և սպորտի ներկայացուցիչների հետ ընդունել են հաջորդ 2016 թվականի օլիմպիական խաղերը Բրազիլիայում։

Ալեսսանդրան արտադրում է իր սեփական ներքնազգեստները, որոնց իրական անվանումը (Alessandra Ambrosio by Sais) է։

Ալեսսանդրան պաշտում է ծովափը, հատկապես այնտեղ հնչող բրազիլական երաժշտությունը։ Նրա սիրած վայրը երկրի վրա իր սեփական ծովափնյա փոքրիկ տնակն է, նույնիսկ բազմաթիվ ճամփորդությունները չեն կարողացել փոխել նրա կարծիքը դրա մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից Ալեսսանդրան հանդիպում է բիզնեսմեն Ջեյմի Մազուրի հետ[6]։ 2008 թվականի օգոստոսի 24-ին զույգն ունեցավ աղջիկ՝ Անյա Լուիզա Ամբրոսիո-Մազուրը[7], իսկ 2012 թվականի մայիսի 7-ին ծնվեց տղան՝ Նոա Ֆենիքս Ամբրոսիո-Մազուրը[8][9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրում է Ալե (Alé) մականունը։
  • Ալեսսանդրան որոշել է դառնալ մոդել, երբ տեսել է ամսագրի շապիկին Կարեն Մյուլդերի դեմքը։
  • Նրա լավագույն ընկերուհին՝ բրազիլացի սուպերմոդել Անա Բեատրիս Բարրոսը, նաև ընկերություն է անում սուպերմոդելներ Ժիզել Բյունդհենի, Ադրիանա Լիմայի, Ալինա Կուռուկուռովաի և Միրանդա Քերրի հետ («Ես ճանաչում եմ այդ աղջիկներն 15 տարեկանից…»)։
  • Ալեսսանդրան առաջին անգամ եղել է Նյու-Յորքում, մնացել է իր ընկերուհու Ժիզել Բյունդհենի տանը, որը նրան նվիրել է սենյակը երկու շաբաթով, իսկ Ադրիանա Լիման օգնել է նրան անգլերենի ուսուցման մեջ։
  • People Magazine ամսագիրը ներառել է Ալեսսանդրային աշխարհում ամենագեղեցիկ 50 մարդկանց շարքում։
  • Maxim և FHM ընկերությունների կողմից ներառվել է մոլորակի 100 ամենակրքոտ կանանց շարքում
  • Նրա փոքր քույրն աշխատում է իրավաբան։
  • Նրա սիրելի սպորտաձևը սերֆինգն է։
  • Ալեսսանդրա Ամբրոսիոն ձախլիկ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Alessandra's Beijos». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  4. National Multiple Sclerosis Society photos(չաշխատող հղում)
  5. ««Top 99 Women 2008 Edition»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  6. Alessandra Ambrosio and Jamie Mazur | Married Divorced Children Ex | Famoushookups.com
  7. Model Alessandra Ambrosio gave birth to her first child, a daughter named Anja Louise
  8. «Model Alessandra Ambrosio is pregnant with her second child». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  9. «'We couldn't be happier!': Victoria's Secret model Alessandra Ambrosio gives birth to baby boy Noah Phoenix» (անգլերեն). Daily Mail UK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսանդրա Ամբրոսիո» հոդվածին։