Աիշա Այենսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիշա Այենսու
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԳանա
Քաղաքացիություն Գանա
ԿրթությունԳանայի համալսարան[1] և Աչիմոտա դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
 Aisha Ayensu Վիքիպահեստում

Աիշա Այենսու (անգլ.՝ Aisha Ayensu, 20-րդ դար, Գանա), հագուստի դիզայներ Գանայից, որը ստեղծել է բեմական հագուստներ և կոստյումներ Բիյոնսեի, Ժենևիև Նաջիի, Սանդրա Ալեքսանդրինա Դոն-Արթուրի համար[3][4]։ Նա «Christie Brown» նորաձևության տան հիմնադիրը և ստեղծագործական տնօրենն է[5][6][7]։ Հարցազրույց է տվել Folu Storms-ին և «BBC World Service» ռադիոհաղորդմանը և ընդգրկվել է Forbes-ի ամենահեռանկարային գործարարների 2016 թվականի ցուցակում[8][9][10][11]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնեսան փորձ ունի հոգեբանության և նորաձևության բնագավառում։ Նա նորաձևության բնագավառի կրթություն է ստացել կրեատիվ դիզայներ Ջոյս Աբաբիոյի քոլեջում[12]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Christie Brown» 2014 թվականի դիզայն (NdaniTV-ում ցուցադրությունից)

Իր տատիկից ոգեշնչված՝ 2008 թվականի մարտին նա Գանայում հիմնել Է Christie Brown նորաձևության տունը, որն այժմ ճանաչված է ամբողջ աշխարհում[13][14]։ Աիշան 2014 թվականին NdaniTV-ում ստացել է «Պլատինե ստանդարտ»[15] և հարցազրույց է տվել Folu Storms-ին, 2016 թվականին ցուցադրությունների շարքի ժամանակ այցելել է Աքրա[16]։ 2016 թվականին Աֆուա Հիրշը «BBC World Service» ռադիոհաղորդման ընթացքում նրանից հարցազրույց է վերցրել իր «In the Studio» ծրագրի համար։ Դա եղել է նրա ամենամյա հավաքածուի ցուցադրությունից չորս ամիս առաջ, որտեղ նա բախվել է «իր մշակույթը ամբողջ աշխարհում ընդունելի դարձնելու խնդրի հետ», և դա նշանավորել է գործարարության մեջ իր տասներորդ տարին[9]։ Նա նաև ճանաչվել է Forbes-ի ամենահեռանկարային գործարարներից մեկը 2016 թվականին։ Աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են նիգերիացի դերասանուհի Ժենևիև Նաջին, գանացի դերասանուհի Ջեկի Ապինան կամ Սանդրա Դոն-Արթուրը, նաև «Աֆրիկական քաղաք» հեռուստասերիալի համար (An African City), որում ռեժիսոր Նիկոլ Ամարտեյֆիոն ուզում է ցրել Աֆրիկայի մասին կարծրատիպերը[17][18]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է մի քանի մրցանակի․

  • 2009 — Տարվա նոր դիզայներ, Arise Africa նորաձևության միջոցառում Հարավաֆրիկյան Հանրապետությունում[19][20]։
  • 2010 — Միայն գաննական ապրանքանիշը ընտրվել է Arise L'Afrique-á-Porter Փարիզում Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրման համար[13]։
  • 2018 — Լավագույն նորաձևության դիզայներ, «Africa Prestigious Awards» հեղինակավոր մրցանակ[21]։
  • 2018 — Տարվա աֆրիկացի դիզայներ, Glitz Style Awards[22]։
  • 2019 — Տարվա աֆրիկացի դիզայներ, Glitz Style Awards[23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://fablstyle.com/a-closer-look-at-christie-brown-ghanas-top-luxury-fashion-brand/
  2. https://www.pulse.com.gh/lifestyle/fashion/check-out-the-full-list-of-winners-at-the-2019-glitz-style-awards/gmcnxzy
  3. «Top 5 most influential Ghanaian Fashion Designers of all time». privilegeamoah.com - Ghana entertainment news (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «African Designers nominated for 2019 Glitz Style Awards – Glitz Africa Magazine» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Creative Africans: How Ghana-based Aisha Anyesu is Modernizing Traditional African Fabrics». Founders Africa (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Meet Aisha Ayens,The Woman Behind Christie Brown label». Daughters Of Africa (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. Afrik, Debonair (2016 թ․ հոկտեմբերի 14). «Lookbook:Christie Brown Fall Winter 2016 Collection». Debonair Afrik (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. Nsehe, Mfonobong. «30 Most Promising Young Entrepreneurs In Africa 2016». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 «BBC World Service - In the Studio, African Luxury Fashion: Designer Aisha Ayensu». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. altafrica10 (2018 թ․ մայիսի 12). «BBC World Service – 'In The Studio' with Fashion Designer Aisha Ayensu». Bespoke Event Guide (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Gracia, Zindzy (2018 թ․ փետրվարի 11). «Top Fashion Designers in Ghana». Yen.com.gh - Ghana news. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «JACCD Orients it's [sic] second batch of Degree/Diploma Students». JACCD (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. 13,0 13,1 «Christie Brown». Industrial Africa (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «Christie Brown SS 15». MoonMag | African Creatives & Lifestyle (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. Platinum Standard - Christie Brown (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին
  16. The New Africa : ACCRA (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին
  17. Josephine Amoako African Designers nominated for 2019 Glitz Style Awards(անգլ.) // Glitz. — 2019.
  18. Caroline Laurent-Simon. «"An African City" : après la série, balade dans les coulisses d'un Ghana qui bouge». Elle (ֆրանսերեն).
  19. «Subscribe to read». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  20. «Meet The Ghanaian Woman Who Designed Tina Knowles Lawson's Trending Power Suit». Essence (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  21. «Aisha Ayensu Wins Best Fashion Designer Africa at the African prestigious awards 2018». EAD news (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  22. «Zylofon signees, Juliet Ibrahim, Victoria Micheals & more win at Glitz Style Awards». www.pulse.com.gh (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  23. «Check out the full list of winners at the 2019 Glitz Style Awards». www.pulse.com.gh (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. «2019 Glitz Style Awards: Full List Of Winners». GhanaCelebrities.Com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիշա Այենսու» հոդվածին։