Ազգային Օրակարգ կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային Օրակարգ կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Առաջնորդ

Ավետիք Չալաբյան Արա Հակոբյան

Իգոր Զարգարյան
Կարգախոս«Ազգային պետություն, առողջ հասարակություն, մրցունակ տնտեսություն»
Հիմնադրվածդեկտեմբերի 24, 2018
Գաղափարախոսությունհայկական ազգայնականություն
Քաղաքական հայացքաջական
ՇտաբԵրևան
Կայքnationalagenda.am

Ազգային Օրակարգ կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում, հիմնադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 24-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը չի մասնակցել 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սակայն Արա Հակոբյանը, բաց ցուցակով առաջադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ցուցակում, սակայն չի կարողացել մանդատ ստանալ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին կուսակցությունը Հայրենիքի փրկության շարժման անդամ մյուս կուսակցությունների հետ ստորագրել է համատեղ հռչակագիր՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ 2020-2021 թվականների հայաստանյան բողոքի ակցիաների ժամանակ[2]։

Կուսակցությունը հաստատել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անկախ մասնակցելու իր մտադրությունը։ Ընտրություններից հետո կուսակցությունը հավաքել է ժողովրդի ձայների ընդամենը 0,06%-ը՝ չկարողանալով ստանալ որևէ քաղաքական ներկայացուցչություն Ազգային ժողովում։ Կուսակցությունը ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը պաշտպանում է Հայաստանի և Արցախի Հանրապետության միավորումը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում[3]։

2018 թվականի մայիսին տված հարցազրույցի ժամանակ կուսակցության նախագահ Ավետիք Չալաբյանը նաև հայտարարել է, որ Ազգային օրակարգ կուսակցությունը դեմ է ավտորիտարիզմին, նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ազատ խոսքը, աջակցում է գյուղերի զարգացմանը, մեծացնելով ռազմական բյուջեն և խրախուսում է կանանց ավելի առաջնային պաշտոններ զբաղեցնել հայաստանյան քաղաքականության մեջ[4][5]։

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիք Չալաբյան –ՄակՔինզիի ավագ գործընկեր, Repat Armenia-ի և Arar հիմնադրամի համահիմնադիր[6][7]
  • Արա Գասպարյան
  • Արա Հակոբյան – դիվանագետ, նախկինում Հայաստանի դեսպան Ասիայի մի շարք երկրներում[7][8]
  • Իգոր Զարգարյան – գործարար, նախկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական հարցերով խորհրդական[7][9]
  • Հայկ Շեկյան
  • Վարդան Մարաշլյան – Repat Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն[7][10]

Ընտրական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություն Ձահներ % Մանդատ +/– Դիրք Կառավարություն
2021 719 0.06
0 / 107
0 25-րդ Արտախորհրդարանական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր կուսակցություն. "Ազգային օրակարգ"». www.a1plus.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Arminfo: 17 քաղաքական կուսակցություններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը». arminfo.info.
  3. «New political party: Karabakh issue resolution is in its joining Armenia». 2023 թ․ հունիսի 7.
  4. «How to advance democratic achievements of Armenian revolution».
  5. «Government freeze on defense spending could lead to further deterioration of military-technical balance; "National agenda"».
  6. «Ազգային օրակարգ․ ստեղծվում է նոր կուսակցություն». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Հիմնադիրներ – Ազգային Օրակարգ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Նոր կուսակցություն է ստեղծվում. ովքե՞ր են հիմնադիրները». www.aravot.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Ստեղծվել է քաղաքական նոր կուսակցություն' "Ազգային օրակարգ" անվանումով». www.hetq.am. 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. «Staff». repatarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.