Ազարիա Ջահկեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազարիա Ջահկեցի
Ծնվել է17-րդ դար
ԾննդավայրՃահուկ
Մահացել է17-րդ դար
Մահվան վայրանհայտ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքահանա

Ազարիա Ջահկեցի (17-րդ դար, Ճահուկ - 17-րդ դար, անհայտ), հայ կաթոլիկ քահանա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարիա Ջահկեցին ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ գավառակենտրոնում[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարիա Ջահկեցին Անտոն Նազարոսի հետ որպես դեսպան Եվրոպական վեհապետներին (Հռոմի պապ, Տոսկանայի դուքս, Վենետիկի քաղաքապետ) Պարսից շահի թղթերը մատուցելու համար 1669-ից 1673 թվականներին ճամփորդել է Եվրոպայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 220 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։