Ազատ արվեստ արտոնագիր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ազատ արվեստ արտոնագիրը (ֆրանսերեն՝ Licence Art libre) հեղինակային իրավունքները և արվեստի գործի օգտագործման թույլատրելի ձևերը սահմանող պայմանագիր է, Copyleft-ի սկզբունքով։ Այն, տվյալ պայմաններն ընդունած ցանկացած երրորդ անձին՝ գործի կրկնօրինակման, տարածման կամ ձևափոխման, ինչպես նաև անվճար կամ առևտրային օգտագործման իրավունք է տալիս՝ այն կրկնօրինակելու, տարածելու կամ ձևափոխելու նպատակով, սկբնաղբյուրի նշման և հասանելիության պայմանով։ Այն ի հայտ է եկել 2000թ.-ի հուլիսին՝ Էմանուել Գալի, Ֆրանսուա Դեկ, Անտոնիո Գալեգո, Ռոբերտո Մարտինես և Անտուան Մորո արվեստագետների կողմից կազմակերպված «Copyleft Attitude»-ի հանդիպումներից հետո։ Հանդիպումները տեղի են ունեցել Acces Local-ում և Public-ում՝ Փարիզի ժամանակակից արվեստի երկու վայրում։ Արտոնագիրը գրվել է copyleft_attitude@april.org էլ-փոստի առաքման ցանկի մասնակիցների և հատկապես իրավաբաններ Մելանի Կլեման Ֆոնտենի, Դավիդ Ժեղոյի և արվեստագետներ Իզաբել Վոջդանիի ու Անտուան Մորոյի շնորհիվ։
Արտոնագիրը հասանելի է նաև անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներով։
Ֆրանսիական օրենքով հաստատվելուց հետո այն այսուհետ գործում է այն բոլոր երկրներում, որոնք ստորագրել են Բեռնի համաձայնագիրը[փա՞ստ] (այս համաձայնագիրը միջազգային իրավական նորմ է սահմանում գրական և արվեստի գործերի սեփականության վերաբերյալ)։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Licence Art libre, բնօրինակ տեքստը (ֆրանսերեն լեզվով)
- Արտոնագրի տեքստը անգլերեն լեզվով