1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1990-1997 թվականներին եղել է նույն ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետի դեկանը, 1998 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտքարտուղար[1]։ 1985 թվականից անդամակցել է Խորհրդային Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների ընկերությանը, 1989 թվականից Հայաստանի կենսաբանների ընկերության նախագահ, 1997 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս։
Աշխատանքները վերաբերում են ինֆարկտի ժամանակ կենդանիների սրտամկանում ձևաբանաֆիզիոլոգիական և կենսաքիմիական տեղաշարժերին։