Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Изображение логотипа
Տեսակֆինանսների նախարարություն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված1918
Իրավ. կարգավիճակնախարարություն
Գլխադասային գրասենյակԱդրբեջան, Բաքու, Սամեդ Վուրկուն փողոց,
AZ-1022
ՏարածաշրջանԱդրբեջան
նախարարՍամիր Շարիֆով
նախարարի տեղակալԻլկար Ֆաթիզադե
նախարարի տեղակալԱզեր Բայրամով
նախարարի տեղակալՆամիկ Սուլեյմանով
Վերադաս կազմակերպությունԱդրբեջանի Հանրապետություն
Կայքmaliyye.gov.az

Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Maliyyə Nazirliyi) գործադիր իշխանության մարմին, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանիի Հանարապետության ֆինանսների նախարարության պատմությունը սկսվում է Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-20 թթ.) ժամանակներից, երբ 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի ազգային խորհուրդն իրեն հայտարարում է ադրբեջանական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Ադրբեջանի ֆինանսների առաջին նախարար Նասիբ բեկ Յուսիֆբեկլին է եղել։

Ադրբեջանի երկրորդ Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստեղծվել է 1992 թվականին։ Ադրբեջանի նոր պետության առաջին ֆինանսների նախարարն է եղել Բեդիր Կարաևը։ Ներկայումս Ֆինանսների նախարարության պարտականությունները և իրավունքները սահմանվում են «Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասին» կանոնակարգի համաձայն, որը հաստատվել է Ադրբեջանի նախագահի 2000 թվականի փետրվարի 4-ի N 271 հրամանագրով[2]։

  • Մայիս 1918 թ. - հունիս 1918 թ.-Նասիբ բեկ Յուսիֆբեկլի
  • Հունիս 1918 թ. - հոկտեմբեր 1918 թ.- էմիրջանով Է. Շ
  • Հոկտեմբեր 1918 թ. - Դեկտեմբեր 1918 թ.- Մեմմեդ Հեսեն Հաջինսկի
  • Դեկտեմբեր 1918 թ. - Մարտ 1919 թ.- Ի. Պրոթասով
  • Մարտ 1919 թ. - Դեկտեմբեր 1919 թ.- Է. Շ. Հեսենով
  • 1919 - 1920 - Ռ. Կափլանով
  • 1920 - 1922 - Ն. Թակիև
  • 1987 - 1992 - Բեդիր Կարաև
  • 1992 - 1993 - Սալեհ Մամեդով
  • 1994 - 1999 - Ֆիքրետ Յուսիֆով
  • 1999 - 2006 - Էվեզ Էլեքպերով
  • 2006 - մինչև հիմա - Սամիր Շարիֆով

Նախարարության հիմնական գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • պետական և համայնքային եկամուտների քաղաքականության ոլորտում
  • բյուջեների կազմման մասով
  • բյուջեների կատարման մասով` բյուջետային գործընթացը և գանձապետական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների կատարումը
  • հանրային ֆինանսների՝ ներառյալ հանրային սեփականության կառավարման քաղաքականության ոլորտում
  • ֆինանսաբյուջետային վերահսկողության մասով՝ կառավարության սահմանած կարգով
  • ֆինանսական շուկայի զարգացման ծրագրերի մշակումը` ներառյալ այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նախարարության պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «azerbaijan.az». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության Կանոնադրությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.