Ագրոտեխնիկական անձնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոտեխնիկական անձնագիր, ցանքաշրջանառության դաշտում մշակաբույսերի մշակման պայմաններն ու նախատեսված բերքի ստացման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներն արտահայտող փաստաթուղթ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոտեխնիկական անձնագիրը կազմում է գյուղատնտեսը։ Ներառում է դաշտի ռելիեֆի նկարագրությունն ու ուրվանկարը, հողի ագրոքիմիական բնութագիրը (հումուսի պարունակություն, բույսերին հասանելի ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարրեր, թթվայնություն և այլն), բույսերի աճի ու զարգացման վիճակի և բերքահավաքի մասին տվյալների հիման վրա մշակման տեխնոլոգիական գործողությունների հաջորդականությունը (հողի մշակում, պարարտանյութերի ներմուծում և դրանց սահմանված չափաքանակ, պեստիցիդների կիրառում, ոռոգում, սերմացուի որակ և սահմանված չափաքանակ և այլն)։ Ագրոտեխնիկական անձնագրով հնարավոր է վերահսկել և ճշգրտել բերքի ձևավորման գործընթացը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։