Ագրոնոմիական անալիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոնոմիական անալիզ, բույսերի, հողերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղատնտեսական մթերքների հետազոտման մեթոդների ամբողջությունը։

Բույսերի անալիզով որոշվում են բուսաբուծության արտադրանքի որակը, բույսերի սննդային տարրերը և քիմիական բաղադրությունը, ուսումնասիրվում նյութերի փոխակերպումն ու դինամիկան։

Հողերի անալիզով պարզվում է նրանց ագրեգատային, ֆիզիկա–մեխանիկական, քիմիական կազմը, կառուցվածքը ռեակցիան (Ph), բերրիությունը պայմանավորող սննդանյութերի պարունակությունը՝ կապված կենսաբանական պրոցեսների հետ։ Պարարտանյութերի անալիզով որոշվում է խոնավությունն ու սննդային տարրերի ընդհանուր և մատչելի քանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 60