Աբու–Սաիդ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբու–Սաիդ (ծննդյան և մահվան թթ. անհայտ), XII դարի ասորի բժիշկ և հնագետ։ Ապրել է Կիլիկյան Հայաստանում։ Հեղինակ է մարդակազմության վերաբերյալ մի անտիպ երկի, որը բաղկացած է 19 գլուխներից և կրում է «Յաղագս կազմութեան մարդոյ» խորագիրը։ Աշխատությունը XVIIդ. խմբագրել է Ասար Սեբաստացին։ Աբու–Սաիդի այս երկը հայտնի է նաև համառոտ խմբագրությամբ, բաժանված 16 գլուխների և խորագրված՝ «Քաղուածոյ յաղագս կազմութեան մարդոյ»։Աբու–Սաիդը հայագետ էր, ենթադրում են, որ մարդակազմության վերաբերյալ աշխատությունը շարադրել է հայերեն։ Մտերիմ էր Ներսես Շնորհալու հետ։

Անձնական գործիքներ