«Ў» տառի արձան
«Ў» տառի արձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Q70563668? |
Ստեղծում | 2003 |
Երկիր | Բելառուս |
Բնակավայր | Պոլոցկ |
Նյութ | բրոնզ |
պատկերված են
| |
«Ў» տառի արձան (բելառուս․՝ Помнік літары «Ў»), Բելառուսի Պոլոցկ քաղաքում գտնվող արձան, որը նվիրված է բելառուսական այբուբենի 22-րդ տառին։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆրանցիսկ Սկորինայի պողոտայի բուլվարում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղադրվել է 2003 թվականի սեպտեմբերին «Բելառուսական գրի օրվա» 10-րդ տոնակատարության ժամանակ։ Հուշարձանի գաղափարը պատկանում էր այն ժամանակ Պոլոցկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Տոչիլային։ Հուշարձանի հեղինակը պոլոցկցի բելառուս նկարիչ Իգոր Կուրժալովն է[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանը պատրաստված է գրքի կազմի տեսքով, որի վրա դրված են «Ў» տառով բառեր, ինչպես նաև մեջբերում Ռիգոր Բարադուլինի «Եփրոսինեից, Սկորինայից, Պոլոցկից սկսվեց աշխարհը» (բելառուս․՝ Ад Еўфрасінні, ад Скарыны, ад Полацка пачаўся свет):
Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսին հուշարձանի վրա արված Բորոդուլինի բանաստեղծությունները վնասվել էին[2]։ 2016 թվականին արձանը վերականգնվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Какие символы заложены в памятнике букве Ў Արխիվացված 2023-10-12 Wayback Machine // Радио «Рация»
- ↑ «В Полацке повреждён памятник букве «Ў»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ў» տառի արձանԱրխիվացված 2018-12-04 Wayback Machine Глобус Белоруссии կայքում։