Jump to content

Նոտրգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոտրգիր, սերում է բոլորգրից։ Այն մշակվել ու հարմարեցվել է արագագրության համար։ Տառերն ունեն համապատասխան գծագրումներ, կառուցվածքային ու դիրքային հատկանիշներ։ Նոտրգիր անվանումը սերում է հունական notarios (լատին․՝ notarius)` դպիր, գրագիր բառից` իբրև դպիրների, գրագիրների գիր։ Գործածությամբ հայտնի է 13-րդ դարից, բայց առավել տարածում է ստացել 15-րդ դարից։ Նոտրգիով շատ ձեռագրեր են մեզ հասել այդ ժամանակներից։ Օգտագործվել է նաև տպագրության մեջ, հատկապես Մխիթարյան միաբանության (Վենետիկ, Վիեննա) և Երուսաղեմի տպարաններում։ Նոտրգիրն ընկած է ձեռագիր տարբերակների հիմքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 348