Ֆրոյդի երազների թանգարան
Ֆրոյդի երազների թանգարան, բացվել է 1999 թվականի նոյեմբերի 4-ին, նվիրված Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնություն» գրքի հարյուրամյակին։ Թանգարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, Մեծ պրոսպեկտի Պետրոգրադյան հատվածում, 18ա։ Թանգարանի հիմնադիր՝ Վիկտոր Մազին, նկարիչ՝ Վլադիմիր Կուստով։
Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էքսպոզիցիան իրենից ներկայացնում է «ընդհանուր ինստալյացիա», որը հիմնված է թանգարան այցելողների երևակայության վրա։ Թանգարանում երկու սենյակներ կան, «ներածական» և «երազային»- լուսավոր և մութ։ Առաջին սենյակում կան քսանութ ցուցափեղկեր, նվիրված հոգեվերլուծության հիմնադիրի կյանքի առանձին հատվածներին ու գործունեությանը։ Երկու սենյակների մեջտեղում է գտնվում Ֆրոյդի տասը ամենահայտնի երազները, ներկայացված Պավել Պեպերշտեյնի նկարների միջոցով։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հանդիսանում է մշակութային, կրթական եւ հետազոտական կենտրոն։ Այստեղ պարբերաբար անցկացվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, սեմինարներ, կոնֆերանսներ, ֆիլմերի ցուցադրություններ և փորձարարական երաժշտության համերգներ։ Արդեն յոթ տարի է երեքշաբթի և ուրբաթ օրերին թանգարանում անցկացվում են սեմինարներ նվիրված ֆրանսիացի նշանավոր հոգեվերլուծաբան Ժակ Լականի արվեստին։ Ինչպես նաև թանգարանում պարբերապար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնք պատմում են Ֆրոյդի կյանքի, հոգեվելուծության մեթոդների և երազների մեկնաբանման մասին։ Թանգարանը մասնակցում է տարբեր հրատարակչական ծրագրերի ( «Գրասենյակ» ամսագիր, «Լականովյան տետրեր»)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт «музея» Արխիվացված 2012-06-11 Wayback Machine
- Лакановские семинары и журнал «Лаканалия» на базе «Музея Сновидений Фрейда»
- «Онейромонтаж»(չաշխատող հղում) — проект «Музея Сновидений» на 4 Московской биеннале современного искусства
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виктор Мазин. Представление Музея сновидений Фрейда в духе обращенного к нему Лакана // Художественный журнал, 73/74, 2009. С. 42-49.
- Александр Эткинд. Толкование сновидений на Большом проспекте // НОМИ, 2(13), 2000.
- Viktor Kriwulin. Still träumt der Pavian // Frankfurter Allgemeine Zeitung, 14.03.2000, С. 53.
- Андрей Фоменко. Музей Фрейда как художественная акция // Мир дизайна, № 4, 1999.
- Victor Mazin. Dreaming Museums // Manifesta Journal, Ljubljana, Amsterdam, No.3, Spring/Summer, 2004. P. 16-29.
- Ната Максимова. Сонное царство доктора Фрейда // Vim Magazine 38 август 2009.
- Виктор Мазин. Музей сновидений Фрейда и его призраки // ДИ. Журнал Московского музея современного искусства, 06, 2010. 102—104.
- Наталья Шергина. Путеводитель по подсознанию Արխիվացված 2008-04-20 Wayback Machine // Огонёк, 15—21 января 2007 года.